Հաշվապահն անցել է թոշակի

Լիլյա․

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Հաշվապահն անցել է թոշակի: Աշխատել է 2003 թվականից մինչև 2019թ.: Ունի 15 տարուց ավել աշխատանքային ստաժ, մեկ տարվա չօգտված արձակուրդ, 67 տարեկան է: Միջին ամսական աշխատավարձը 95 000 դրամ է: Ինչպե՞ս հաշվել վերջնահաշվարկը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արման

Իրան հարցրեք 🙂

Տիգրան

Հաշվապահը արդեն անցած էր թոշակի՝ 63 տարեկանից, բա ինչի՞ դա էլ չի հաշվել ու գնացել:

Ալլա

Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:
Ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով:
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ՝ հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է՝ միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է՝ միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ընդունելով միջին աշխատավարձը 95 000 դրամ, մեկ տարվա չօգտագործված արձակուրդ և հնգօրյա աշխատանքային շաբաթ, վերջնահաշվարկը հավասար է 95000/21*20օր=90476դրամ (այստեղ հաշվի չեն առած հարկերը):

Արա

Նախ և առաջ ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի՝ պետք է ստանալ միջին ամսական աշխատավարձը, որից հետո պետք է ստանալ միջին օրական աշխատավարձը և այն բազմապատկել արձակուրդային օրերի հաշվով:

Վազգեն

Ազատման հրամանից կախված՝ պետք է վճարվի արձակման նպաստ՝ տասնհինգ տարի և ավելի աշխատելու դեպքում՝ 44 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով: 95000/21*64օր=289523 (կատարել պահումները):

Հոդված 129. Արձակման նպաստը

1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, իսկ 113-րդ հոդվածի 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով, ինչպես նաև 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 124-րդ հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն, հաշվի առնելով տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժը, աշխատողին վճարում է արձակման նպաստ՝
1) մինչև մեկ տարի աշխատելու դեպքում՝ 10 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.
2) մեկից մինչև հինգ տարի աշխատելու դեպքում՝ 25 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.
3) հինգից մինչև տասը տարի աշխատելու դեպքում՝ 30 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.
4) տասից մինչև տասնհինգ տարի աշխատելու դեպքում՝ 35 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով.
5) տասնհինգ տարի և ավելի աշխատելու դեպքում՝ 44 աշխատանքային օրվա միջին օրական աշխատավարձի չափով:
2. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կարող է նախատեսվել արձակման նպաստի վճարում ավելի երկար ժամանակահատվածով: