Հաշվապահի և հաշվետարի գործառնություններ

Լիա․

Բարև բոլորին։ Ինձ հանգամանորեն ո՞վ կարող է բացատրել հաշվապահի և հաշվետարի տարբերությունը: Հաշվետարը միայն հարկային հաշվետվություններն է՞ անում։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Հաշվետարը հարկային հաշվետվություններ չի ներկայացնում, նա կարող է իրականացնել ապրանքանյութական արժեքների հաշվառում, հարկային հաշիվների էլեկտրոնային դուրսգրում, ստացած հաշիվների մուտքագրում ծրագրային բազա, բանկային քաղվածքների ներմուծում ծրագրային բազա, բանկային փոխանցումների կատարում ՀՀ դրամով և արտարժույթով, իրականացնել կազմակերպության ապրանքաշրջանառության և դեբիտոր-կրեդիտորների հաշվառման, վերահսկման գործընթացները։

Tigran

Հաշվետարը կատարում է հաշվապահական աշխատանքների մի մասը, եթե աշխատանքի նկարագրերով համեմատեք կհամոզվեք:

Nerses

Հաշվետար աշխատանքը մի քիչ հարաբերական է, ընդհանուր առմամբ կատարում է Գլխավոր հաշվապահի հանձնարարությունները և պատասխանատվությունը բնականաբար քիչ է։

Karine

Հաշվապահը պատասխանատու է հաշվետվությունների համար և ընդհանուր հաշվապահական հաշվառման ճիշտ վարման համար։ Հաշվետարը հիմնականում կատարում է հաշվապահի կողմից իր վրա դրված գործառնությունները։