Հաշվապահի փորձ ձեռք բերելու համար

Գևորգյան․

Բարև ձեզ: Այսպիսի մի հարց ունեմ․ ես հաշվապահ եմ, դեռ համալսարանը չեմ ավարտել, ուզում եմ աշխատել, բայց քանի որ փորձ չունեմ՝ չեն ընդունում։ Ի՞նչ խորհուրդ կտաք փորձ ձեռք բերելու և մինչև աշխատանքի անցնելը մասնագիտությամբ աշխատելու համար։

Նախապես շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Քնարիկ

Փորձեք սկսել հաշվապահական գրասենյակներից, այնտեղ լավագույն փորձը կարող եք ձեռք բերել։

Դավիթ Այվազյան

Սկզբի համար փորձեք գտնել հաշվետարի աշխատանք, որի համար աշխատանքային փորձը այդքան կարևոր չէ: Այնուհետև աստիճանաբար հաշվետարից կանցնեք հաշվապահի հաստիքի:

Արմեն

Փորձեք գտնել հաշվապահի օգնականի աշխատանք:

Շուշան

Կառաջարկեի փոքրիկ կրպակներում, փոքր բիզնեսում հաշվապահական քայլեր անել կամ հասարակական և բարեգործական կազմակերպությունների հետ աշխատել, անվճար խորհրդակցություններ կազմակերպել փորձառություն ունենալու համար:

Անի

Որպես ուսնակ կարող եք հաշվապահական գրասենյակներում սկսել հմտանալ, ընթացքում հաշվետարի կամ հաշվապահի օգնականի աշխատանք փնտրեք:

Արա

Հաշվապահ աշխատելու համար անշուշտ անհրաժեշտ է փորձառություն և գործնական գիտելիքներ: Դրա համար առիթը բաց մի թողեք գնալու պրակտիկայի ցանկացած հաշվապահի մոտ, անվճար աշխատեք ցանկացած հաշվապահի համար՝ կուտակելով գործնական գիտելիքներ:

Մ.

Փորձեք գտնել հաշվապահական հաշվառում վարող օֆիսներ, որտեղ սկսնակներ են փնտրում, կամ եթե ծրագրերին չեք տիրապետում, սկսեք որևէ հաշվապահական դասընթացի մասնակցել:

Մանե

Հարգելի Գևորգյան, իմ կարծիքով՝ նույնպես անհրաժեշտ է ուսմանը զուգահեռ պրակտիկ փորձ ձեռք բերել, ծրագրեր սովորել (օրինակ՝ 1C ծրագրի ուսումնական ձեռնարկ կա համացանցում), հետագայում էլ կարող եք պատրաստվել լիցենզավորման քննության՝ բարձր վարձատրվող աշխատանք գտնելու նպատակով։ Ահա մի քանի հաշվապահական ծառայություններ մատուցող հայտնի ընկերությունների անուններ, որտեղ կարող եք դիմել որպես ստաժոր աշխատելու համար՝
“Freeway finance”,
“FinLex financial and legal consulting company”,
“Art-Lar finance and accounting” (այս պահին կա հաշվետարի թափուր հաստիք),
“ProAccounting LLC” (նաև՝ սեպտեմբերի 2-ից սկսնակ հաշվապահների համար դասընթաց),
“Real” որակավորված հաշվապահական կենտրոն: