Հաշվապահի վարձատրության հետ կապված

Աղասի.

Ես նախօրոք ներողություն եմ խնդրում ոչ կոռեկտ հարցի համար, բայց ձեր կարծիքը ինձ համար կարևոր է: Մեկ ամիս առաջ գրանցված ՍՊԸ-ն, որն ունի երկու աշխատող (որոնցից մեկը տնօրենն է), և որը այդ ամսվա ընթացքում ունեցել է ընդամենը մոտ 300 հազար դրամ եկամուտ (մոտ 800 հազար ընդհանուր շրջանառության դեպքում), և որը մինչև հաջորդ տարվա փետրվարը որևէ գործունեություն չի իրականացնելու:
Նման կազմակերպության հաշվապահությունը վարելու համար 50000 դրամը նորմա՞լ վճար է, թե՞ ոչ: Իմ բավականին սուղ պատկերացմամբ այս երեք ամիսների ընթացքում հաշվապահը պետք է.
1. գրանցի աշխատողներին սոցապում
2. 3 անգամ իրականացնի շահութահարկի հաշվարկ, որոնցից 2-ը զրոյական
3. մեկական եկամտահարկի և աշխատավարձի հաշվարկ

Այս ամենի համար ամսական 50000-ը շատ չի՞:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Կարեն

Իսկ դուք այդ ՍՊԸ-ի ի՞նչն եք:

Աղասի

Ես հիմնադիրն եմ, դա ինչ-որ նշանակություն ունի՞:

Մարիամ

Եթե աշխատանքը տան պայմաններում է, ապա կարող եք ավելի քիչ վճարել: Եթե կարիք ունեք որակյալ հաշվապահի, դիմեք: Կարծում եմ կարող ենք պայմանավորվել: e-mariam շնիկ mail.ru

Gagik

Ձեր կողմից նշված ողջ աշխատանքը կկատարվի 150,000 դրամով, որակյալ հաշվապահի կողմից, եթե հետաքրքրեց, գրեք accounting2009 շնիկ mail.ru