Ընկերություն՝ DoubleTree by Hilton Yerevan
Հասցե՝ Գրիգոր Լուսավորիչ 4/2, 0015, Երևան, ՀՀ
Հեռախոս՝ +37411 555 333
Էլ․ փոստ՝ hr@doubletreebyhiltonyerevan.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
• հաշվապահական ծրագիր մուտքագրված հաշիվների ստուգում, e-invoicing ծրագրի միջոցով դուրս գրված հաշիվների հետ համեմատում,
• տեղեկատվության հավաքագրում, տարբեր ծրագրերից արտահանում, մշակում,
• հավաքագրած տեղեկատվության հիման վրա հաշվետվությունների ճշգրիտ կազմում, ցուցակների համեմատում, սխալների հայտնաբերում, ներկայացում համապատասխան պատասխանատու անձանց,
• ամսական գույքագման արդյունքների ստուգում, համեմատում, սխալների բացահայտում, ներկայացում համապատասխան պատասխանատու անձանց,
• կրեդիտորական պարտքերի վճարում, մարումների կազմում ծրագրում,
• կրեդիտորների ցուցակների թարմացում օրական կտրվածքով,
• դրամային և արտարժութային վճարումների կազմում, տեղափոխում օնլայն բանկ համակարգ,
• քաղվածքների անցկացում, մնացորդների համեմատում, ստացված գումարների մասին տեղեկացում համապատասխան անձանց,
• անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջներ՝
• Բարձրագույն կրթություն ֆինանսների կամ հարակից ոլորտներում,
• 1 և ավել տարվա աշխատանքային փորձը և ՀԾ-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
• ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման իմացությունը կդիտվի որպես առավելություն,
• Լարված իրավիճակներում կողմնորոշվելու հմտություն,
• Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
• MS office փաթեթի, հատկապես excel ծրագրի լավ իմացությունը ցանկալի է,
Այլ նշումներ՝ Հետաքրքրված անձինք կարող են ինքնակեսագրական ուղարկել hr@doubletreebyhiltonyerevan.com էլ. հասցեին: Խնդրում ենք վերնագրել Ձեր նամակը պաշտոնի անվանումով՝ «Accountant»: Տեղեկացնում ենք, որ միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Վերջին մեկնաբանություններ