Ընկերություն՝ Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ
Հասցե՝ Ք․ Երևան, Ազատության պողոտա 24/17, E պլազա
Հեռախոս՝ 012993333
Էլ․ փոստ՝ milena.hovakimyan@pconsult.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Փարվանյան Քոնսալթինգ ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում հաշվապահների, ինչպես նաև սկսնակ հաշվապահների։ Ընկերությունն իր գործունեության 10 տարիների ընթացքում հասցրել է ունենալ մեծ ձեռքբերումներ և վստահելի գործընկերներ ոչ միայն հայաստանյան, այլ միջազգային շուկաներում և եթե դու փնտրում ես աշխատանք, որը կտա քեզ մեծ հնարավորություններ և արտոնություններ ապա կարող ես դիմել հեց մեզ։
Պահանջներ՝
- Հարկային, ինչպես նաև հաշվապահական հաշվառման վարում՝ ՀՀ օրենսդրության և ՖՀՄՍ-ների համաձայն
- Հաշվետվությունների կազմում՝ համաձայն ՀՀ հարկային օրենսդրության
- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
- Գործընկերների հետ մշտական հաղորդակցության ապահովում
- Գործընկերների հարկային կամ այլ ստուգման գործընթացներին մասնակցության ապահովում
- Գործընկերներին հարկային, ինչպես նաև ընթացիկ աշխատանքի հետ կապված
- Բանկային գործառնությունների ձևակերպում
- Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում
- Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում
- Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի հաշվառում
- Եկամուտների, ծախսերի հաշվառում
- Ծրագրային բազաներում ընթացիկ այլ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունների մուտքագրում
- Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի գրանցում
- Աշխատանքային պարտականություններից բխող այլ անհրաժեշտ գործառույթների կատարում:
Վերջին մեկնաբանություններ