Հաշվապահի գործառույթներ

WILLIAM.

Բարև, սիրելի հաշվապահներ: Պատասխանեք հնարավորինս արագ, խնդրում եմ, իսկ հարցս հետևյալն է.
ԱՁ-ն ունի առևտրային խանութ, 12 աշխատող և զբաղվում է սննդի ու ապրանքների մանրածախ առևտրով: Նախորդ տարվա հասույթը` 58.35 մլն ՀՀ դրամ: Ցանկանում եմ հաշվապահ աշխատել, բայց մասնագիտությամբ ապահովագրող եմ: Խնդրում եմ օգնել հասկանալ իմ հնարավոր բոլոր գործառույթները որպես հաշվապահ, պատասխանը հնարավորինս մանրամասն գրեք, եթե կարող եք: Եվ արդյո՞ք պարտադիր է իմանալ հաշվապահական ծրագրեր: Նախապես անչափ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Դավիթ Իսախանյան

Հաշվապահությունը իրենից ներկայացնում է լուրջ մասնագիտություն, որի համար պետք է իմանալ տնտեսագիտություն և ֆինանսներ, բնականաբար համապատասխան կրթություն: Պետք է լիարժեքորեն հասկանալ հարկային և հարակից օրենքները և ամենակարևորը` կարողանալ դա կիրառել ճշգրտորեն: Հաջողության հասնելու համար Ձեզ խորհուրդ կտամ ձեռք բերել մասնագիտություն, որը կտա տեսական գիտելիքներ և այնուհետև աշխատանքային փորձի ձեռք բերման ընթացքում կհմտանաք: Ինչպես ասում են` ամենակարևորը ուսումն է:

Աչշակ

Կարևորը կրթություն ունենալն է: Հաշվապահությունը տվախաղ չէ, այլ մասնագիտություն, որով արտահայտում է տվյալ հաշվառվող օբյկտի ֆինանսական վիճակը: Իսկ այն հարցին, թե պարտադիր է ծրագրի իմացությունը, ապա կասեմ հետևյալը. հարկավոր է գործը արագ ու հեշտ կազմակերպելու համար, ավելացնեմ, որ ԽՍՀՄ տարիների համակարգիչ չկար հաշվապահների ձեռքի տակ, ու շատ լավ էլ վարում էին հաշվապահությունը: