Անի.
Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, եթե հաշվապահը մեկն է և գնում է ֆիզ արձակուրդ հոկտեմբեր ամսին, ապա այդ դեպքում պարտականությունները դրվում է տնօրենի վրա՞, թե՞ պետք է նոր հաշվապահի ընդունել աշխատանքի: Հաշվապահն աշխատում է և՛ հանրային սննդի ոլորտում, և՛ կազմակերպությունում, որը մրցույթ է շահել պետական գնումների կայքով և ներկայումս զբաղվում է այդ մրցույթի մատակարարմամբ, կավարտի դեկտեմբերի 15-ին: Ի՞նչ խորհուրդ կտաք: Շնորհակալ եմ:
Նոր հաշվապահ ընդունեք, ընդունում-հանձնում արեք, եթե ձեր տնօրենը չունի բավարար գիտելիքներ հաշվապահական հաշվառման և հարկային ոլորտում։
Նոր հաշվապահ ընդունեք, ընդունում-հանձնում արեք, եթե ձեր տնօրենը չունի բավարար գիտելիքներ հաշվապահական հաշվառման և հարկային ոլորտում։
Նայեք Հաշվապահական հաշվառման մասին օրենքը, հոդված 11, որտեղ նշվում է, որ տնօրենն անձամբ կարող է վարել կազմակերպության հաշվապահությունը:
Հարգելի Անի, պետք է նոր հաշվապահ ընդունել և մյուս աշխատանքի համար պարտականություններ դնել այդ նոր հաշվապահի վրա: Անպայման պետք է ընդունման-հանձնման ակտ կազմել:
Հաշվապահին փոխարինող չի լինում, կարող եք արձակուրդ գնալուց միայն պարտականությունները դնել տնօրենի վրա, իսկ այս դեպքում նոր աշխատող ընդունեք, հանձնում ընդունում կատարեք: