Հռիփսիմե․
Բարև՛ Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք ձևակերպել հետևյալ գործառնությունները։
1.Հաշվեգրվել է հաշվետու ժամանակաշրջանի տոկոսային եկամուտը վաճառքի համար մատչելի երկարաժամկետ արժեթղթերի գծով 150.000։
2.Արտացոլվել է շահույթի բաժնեմասը բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ֆինանսական ներդրումների գծով։
3.Երկարաժամկետ տրամադրված փոխառություններին վերաբերող չվաստակած ֆինանսական եկամուտը հաշվեգրվել է ընթացիկ ժամանակաշրջանի եկամուտներին։
4.Վաճառքի համար մատչելի ոչ ընթացիկ ֆինանսական ակտիվների իրական արժեքով վերաչափումից արժեքի աճը վերագրվել է հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներին։
5.Վաճառվել են 6 ամիս մարման ժամկետ ունեցող պետական պարտատոմսերը։Դուրս է գրվել դրանց՝ ա)հաշվեկշռային արժեքը֊150.000, բ)չվաստակված ֆինանսական եկամտի մնացորդը֊20.000։
6.Ճանաչվել է եկամուտը կարճաժամկետ պարտատոմսերի վաճառքից։
7.Ձեռք են բերվել այլ կազմակերպությունների բաժնետոմսերը,որոնց դիմաց տրամադրվել են ոչ նյութական ակտիվներ համաձայնեցված արժեքով։
8.Դուրս են գրվել հաշվեկշռից ոչ նյութական ակտիվները,որոնք տրամադրվել են այլ կազմակերպություններին որպես ներդրում կանոնադրական կապիտալում՝ Ա)սկզբնական արժեք֊1մլն, Բ)կուտակված ամորտիզացիա֊100.000 Գ)հաշվեկշռային արժեք֊?
9.Ձևակերպվել է որպես ներդրումային գույք հաշվառվող շենքի իրական արժեքով վերաչափումից արժեքի նվազումը։
10.Ֆինանսական վարձակալության գծով չկրած տոկոսային ծախսերը հաշվեգրվել են ժամանակաշրջանի ծախսերին։ Ցանկանում եմ համեմատել իմ կատարած ձևակերպումների հետ։
Նախապես շնորհակալ եմ։
Դիտել այլ հաշվապահական խնդիրներ
1 դտ 232 կտ 627, 6 դտ 627 կտ 331,