Հաշվապահական ձևակերպումներ

Էլինա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
կազմակերպությունը ստացել է գովազդային ծառայություն ոչ ռեզիդենտից 3 000 դոլարի չափով։ Ծառայության արժեքը չի ներառել ոչ ռեզիդենտի շահութահարկը։ Այսպիսով 3 000 փոխանցվել է ծառայության դիմաց, իսկ ինքնահաշիվը դուրս է գրվել 3 600 *488,77փոխարժեք + ԱԱՀ։ Խնդրում եմ ուղղել/մեկնաբանել ձևակերպումները։
Ծառայության պարտքի ձևավորում
Դտ 712- 1 759 572 դր
Կտ 521- $3600
Վճարում
Դտ 521 – $3000
Կտ- 253- $3000
ԱԱՀ
Դտ 261- 351 914,4 դր
Կտ 5243 – 351 914,4 դր
Դտ 226- 351 914,4 դր
Կտ 261- 351 914,4 դր
Եվ հարցը՝ ինչպե՞ս նկարագրել ոչ ռեզիդենտի շահ. հարկը
դտ 521- $ 600
կտ 5241 – $600* վճարման օրվա փոխարժեք, 521 -524 թղթակցությունը նկարագրված չէ հաշվային պլանում, բայց հանդիպում եմ այս կայքում՝ մեկնաբանություններերում,
թե՞ դտ- 521- $ 600
կտ 542- $ 600 *վճարման օրվա փոխարժեք։
Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ծառայության պարտքի ԱԱՀ-ն պետք է լիներ դտ 226 կտ 524, արդյոք հետաձգվել է այն որ 261-ով եք արել,
ինչպե՞ս նկարագրել ոչ ռեզիդենտի շահ. հարկը, կարծում եմ սկզբում դտ 751 կտ 542, հետո նոր դտ 542 կտ 524, քանի որ կրեդիտում արտացոլվում է վճարումն հետաձգված հարկային պարտավորությունների գումարը, իսկ դեբետում՝ դրանց փոխանցումը հարկերի գծով պարտքերի հաշվին:

Էլինա

Տիգրան ջան շնորհակալ եմ արձագանքելու համար, Ձեր գրած թղթակցության համաձայն ես շարունակում եմ մնալ պարտք 600 դոլար 5213վրա մնում է , և 751 հաշիվը ,եթե չեմ սխալվում , արտացոլում է միայն իմ կազմակերպության կողմից իրացված արտադրանքի, ապրանքների, մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների գծով շահութահարկի գումարները

Tigran

751 հաշիվը շահութահարկի գծով ծախս հաշիվն է,

Անահիտ

Դտ-521 ԿՏ-614/Գնումների գծով կրեդիտորական պարտքերի զիջում/ $600, Շահութահարկի պարտավորությունը թղթակցում է միայն շահութահարկի գծով ծախսի հետ՝ ԴՏ-751 ԿՏ-5241 $600:

Էլինա

Անահիտ ջան շնորհակալ եմ արձագանքելու համար , բայց արդյո՞ք 614 հաշիվը տեղին է , չէ որ զիջող կողմը ես եմ և այդ շահութահարկը ին համար ծախս է ստացվում

Էլինա

հաշվային պլանի համաձայն ՝ դտ-521 կտ-542 “Ֆիզիկական անձ մատակարարներից պահվող եկամտահարկի կամ ոչ ռեզիդենտ մատակարարներից պահվող շահութահարկի գումարների արտացոլում” ։

Հասմիկ

քանի որ ոչ ռեզիդենտին վճարել եք 3000$ այսինքն 80%-ը, հետևաբար ոչ ռեզիդենտի շ/հարկը կկազմի 750$՝ (3000/80%*100%*20%)

Էլինա

Հասմիկ ջան ոչ ռեզիդենտի շահութահարկը ձևավորվում է ոչ ռեզիդենտի փաստացի ստացած գումարից, իմ օրինակում 3000ի 20 տոկոսն է շահութահարկ