Հաշվապահական հաշվառման վերականգնում

Ռուբ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես բախվել եմ լուրջ խնդրի… կազմակերպությունը 2020 թվականին գործունեություն է ծավալել, սակայն պատշաճ կերպով չի վարվել հաշվապահությունը։ Ես նոր եմ անցել աշխատանքի և փորձում եմ վերականգնել, որպեսզի կարողանամ ճիշտ շարունակել։ Կազմակերպությունը ներկայացրել է շահութահարկի հաշվետվություն, բայց չի կարողացել աշխատողներին վճարված գումարները որպես ծախս ներկայացնել, քանի որ աշխատողների գրանցում չի կատարել, ենթադրում եմ ստուգումից խուսափելու հարմար, վճարվող շահութահարկ են առաջացրել, սակայն հաշվարկները հիմա ցույց են տալիս, որ իրականում վնաս է կրել։ Շրջանառության տեղեկագիրը ոչ մի կերպ ճիշտ կազմել չի ստացվում և հետագա հաշվարկներն էլ արդեն ճիշտ չեն։ Ինչպե՞ս խորհուրդ կտաք վարվել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե փորձեք, վստահ եմ մի մասը կվերականգնեք: 1. Նախ գտեք հին հաշվապահին ու պարզաբանումները ստացեք ձեր հարցերի, ինչքանով հնարավոր կլինի: 2. Հիմնադիրների հետ այդ մասին խոսեք, որ հետագայում մինուսների մեղավորը միայն դուք չլինեք: 3, Պետք է ձգտեք հասցնել ճշտված շահութարհարկի հաշվարկ ներկայացնելու, գոնե աշխատողների հաշվով հիմա կատարեք հետին թվով գրանցումներ, կատարեք վճարումներ ու եկամտայինի հաշվարկներ ներկայացրեք:

Ռուբ

Տնօրինության հետ արդեն խորհրդակցել եմ և իրենց հետ կամ պատասխանատվություն կրելու հետ կապված խնդիր չկա։ Տվյալ աշխատողները աշխատանքներ պետք է կատարեին քաղաքացիաիրավական պայմանագրով, նրանք ներկա պահին գրանցված են։ Տնօրենը խնդրել է, որքան հնարավոր է հարթել իրավիճակը և ճշտված հաշվետվություն չներկայացնել։ Այս աշխատակիցները 2020 թվականին իրենց կատարած աշխատանքի համար ստորագրել են անհատույցի պայմանագի, կարող եմ այդ գումարները ցույ՞ց տալ դրամարկղում, թե՞ ոչ, և այդ գումարների հաշվին կազմել գնման ակտեր ու հարկերը վճարել պետբյուջե, թե՞ ոչ։ Տվյալ իրավիճակից դուրս գալու համար հարմար տարբերակ է՞։

Tigran

Ինձ անհասկանալի է այս մասը. աշխատակիցները 2020 թվականին իրենց կատարած աշխատանքի համար ստորագրել են անհատույցի պայմանագիր: Համաձայն եմ Արմինեի գրածի հետ: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների հետ գնման ակտեր չեն կազմվում, այլ ընդունման հանձնման արձանագրություններ:

Արմինե

Միակ տարբերակը, նախկին հաշվապահին գտեք, ընդունման-հանձնման արձանագրություն և ակտ կազմեք, այն մասին, թե ինչ տեսքով եք ընունում այն, ձեզ հետագա խնդիրներից խուսափելու համար, տեղեկացրեք տնօրինությանը, և հետին ամսաթվով աշխատողներ ընդունեք։ ճիշտ է գրանցման հայտն ուշացնելու համար մի փոքր տույժ կգա, բայց դա այնքան էլ էական չէ։

Արմինե

Հարգելի Ռուբեն, քաղիրավական հարաբեությամբ աշխատող եք ընդունում, բայց ի՞նչ գնման ակտի մասին եք խոսում, անձը կատարել է, կամ կատարում է աշխատանք (պետք է կնքեք քաղիրավական պայմանագիր), իսկ եթե ապրանք եք ձեռք բերել, ապա ապրանքների ձեռք բերման պայմանագիր: Երբ որ կնքեք պայմանագիր, այնտեղ երևալու է իր աշխատավարձի չափը, պայմանագրին կցված կլինի անպայման կատարողական ակտ: խնդիր չկա, հետին ամսաթվով աշխատողներին գրանցեք հարկայինում՝ ճշգրտումով, և վճարեք հարկերը: Միայն այդպես կարող եք աստիճանաբար հարթել և իմի բերել: Բարդ բան չկա:

Ռուբ

Հարգելի Արմինե, շնորհակալություն արձագանքի համար: Ես տեղյակ եմ, որ քաղիրավականի ժամանակ ձեր կողմից նշված տվյալներն են երևում, բայց տնօրենը չի համաձայնվում, որ հարկայինի հետ ճշտումներ կատարեմ, և պնդում է, որ այդ գումարները ցույց տամ դրամարկղում, տարին փակեմ էդպես, իսկ որպեսզի իր ասելով իրավիճակը հարթվի, աշխատանք մատուցած քաղաքացիները ներքին կարգով համաձայնվել են ստորագրել անհատույցի պայմանագրեր: Իսկ դրամարկղում ավել ցույց տրված գումարների մասով տնօրեն առաջարկել է ֆիզանձանցից գնումներ կատարելու դիմաց կազմել գնման ակտեր՝ դրամարկղով ելք ցույց տալ ու այդ գումարները կվճարի ինքը անձամբ: Ես ուղղակի ոչ մի կերպ չեմ կարողանում համոզել իրեն, քանի որ իր կարծիքով դա ստուգման առաջ կկանգնեցնի: Տնօրենի ասած տարբերակով հնարավո՞ր է, թե ոչ: Ու եթե ոչ, ապա ձեր ասածով առաջնորդվելու դեպքում արդյո՞ք հնարավոր է ստուգում լինի, թե՞ ոչ: