Սարգիս.
Բարև ձեզ: Ես ավարտել եմ ՀՊՏՀ-ի “Կառավարման տեղեկատվական համակարգեր” բաժինը, բայց որոշել եմ փոխել մասնագիտությունս ու դառնալ հաշվապահ, հիմա ունեմ հետևյալ խնդիրը, մագիստրատուրա չգիտեմ` որ բաժին տամ գործերս` “հաշվապահական հաշվառու՞մ”, թե՞ “Աուդիտ”: Այդ իսկ պատճառով դիմում եմ ձեզ` արդեն կայացած հաշվապահներին, կօգնե՞ք ինձ ձեր խորհրդով:
Եվ երկրորդ խնդրանքս, արդյո՞ք դուք ունեք լավ մասնագետի կոնտակտներ, ով կհամաձայնի անհատական հաշվապահության դասընթացներ անցկացնել:
Շատ շնորհակալ եմ ուշադրության համար:
Հարգելի Սարգիս, հաշվապահը ընկերության հաշվապահական հաշվառումն իրականացնող անձն է, իսկ ընկերության աուդիտորը հաշվապահի իրականացրած աշխատանքները վերահսկողն է: Իհարկե ամեն ընկերությունում յուրովի են գործառույթները: Ես խորհուրդ կտամ քեզ դիմել աուդիտ բաժինը, քանի որ տղայի համար ավելի պահանջված մասնագիտություն է և նաև աշխատավարձը համեմատաբար ավելի բարձր է:-))))
Հարգելի Սարգիս, ես կարող եմ ձեզ օգնել լավ մասնագետ դառնալու ակնկալիքով, ինձ մոտ դասընթացներ են ընթանում, եթե ուզում եք, կարող եք մասնակցել: