Liana.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ուզում եմ մասնակցել հաշվապահական հաշվառման դասընթացներին: Նման դասընթացներ կազմակերպող ՍՊԸ-ներ կան, բայց ես չգիտեմ` այդ դասընթացներն ավարտելուց հետո իրավունք կունենամ աշխատել որպես հաշվապահ: Ի՞նչ թույլտվություն կամ մի գուցե լիցենզիա պետք է ունենա տվյալ ՍՊԸ-ն: Խնդրում եմ հարցս անպատասխան չթողնեք: Շատ շնորհակալ եմ:
Հարգելի Լիանա, նույնիսկ 5 տարի Հաշվապահական հաշվառում ուսումնասիրած ուսանողներից շատերը իրավունք չունեն որպես հաշվապահ աշխատելու, ուր մնաց 3 ամիս դասընթացների հաճախողները… 🙂 Իսկ եթե լուրջ, օրենքի սահմանափակում չկա: Իհարկե ճիշտ կլիներ, որ լիցենզավորումը պարտադիր լիներ և հաշվապահների, և հաշվապահական դասընթացներ կազմակերպող կազմակերպությունների ու այնտեղ դասավանդող դասախոսների համար, սակայն այս հարցը օրենքով կարգավորված չէ: Միայն տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակող կազմակերպությունների հաշվապահները պարտադիր պետք է որակավորված հաշվապահի վկայական ունենան: Որպես սկսնակ հաշվապահ խորհուրդ կտամ այդ դասընթացներից բացի նաև ինքնուրույն որոշ բաներ սովորել, կարդալ հարկային օրենսդրությունը, հետևել ֆորումներին, հաճախել սեմինարների:
Հարգելի Լիանա,
խորհուրդ կտամ այցելել Հայաստանի Հաշվապահների և Աուդիտորների Ասոցիացիայի կողմից կազմակերպվող սկսնակների համար և/կամ որակավորման դասընթացներին /հեռ-237102/:
Ինչպես Արմանը նշել է, հաշվապահ /կամ ավելի ճիշտ հաշվետար/ աշխատելու համար որակավորումը պարտադիր չէ: Ցանկալի կլինի ուսմանը զուգահեռ աշխատեք որևէ հաշվապահությունում և սովորեք փորձառու հաշվապահներից, այլապես միայն ուսումը խիստ անբավարար է:
Խորհուրդ եմ տալիս դիտել այս կայքը և այցելել այնտեղ դասընթացների: Ես ինքս ել եմ այնտեղ այցելել և բավականին գոհ եմ մնացել:
Շատ շնորհակալ եմ խորհուրդների համար:
Ցանկանում եմ իմանալ, թե որտեղ սովորեմ հաշվապահություն, բայց հաշվապահական գիտելիքներ չունեմ: