Արամ.
Ինչ առավելություններ և թերություններ ունի ՀԾ-հաշվապահ ծրագիրը 1C ծրագրի նկատմամբ
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արամ.
Ինչ առավելություններ և թերություններ ունի ՀԾ-հաշվապահ ծրագիրը 1C ծրագրի նկատմամբ
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Իմ կարծիքով ՀԾ-ն ավելի պարզ ծրագիր է, քան 1C-ը: Հետո վերջինս ռուսական է, իսկ ՀԾ-նˋ հայկական: Երևիˋ նայած կոնկրետ օգտագործողին որն է հարմար…
Ասեմ, որ կա նաև 1C-ի հայկական թարգմանած տարբերակը, չէի ասի, որ նրանց մեջ շատ էական տարբերություններ կան, բայց 1C-ի ֆունկցիաները ավելի շատ են:
1C ծրագրի հնարավորությունները շատ մեծ են, այդ պատճառով էլ հայկական ծրագրի համեմատ այն առաջին հայացքից դժվար է ընկալվում, և օգտագործողների կողմից գերակայությունը տրվում է հայկական ծրագրին, սակայն միանշանակ կարող եմ ասել, որ 1C ծրագիրը լավագույն ծրագիրն է, որ կա Հայաստանյան շուկայում, ես երկուսին էլ գերազանց տիրապետում եմ, բայց 1C-ն մի թերություն ունի. այն լավ չի սպասարկվում, մասնագետները ամենքը մի կողմի վրա ցիրուցան են եղել: Առաջարկում եմ 1C մասնագետների համախմբում, հակառակ դեպքումˋ շուկայից դուրս կմղվի այս լավ ծրագիրը:
ՀԾ-ն 1C-ի հայերեն թարգմանած և ոչ թե կատարելագործված տարբերակն է:
es xndrum em indz konkret asel, te vor tsragir@ kareli e sovorel. 1 C te H.TS
Իսկ իմ կարծիքով ՀԾ-ն ամենալավնա: Կարողա ծրագիրը ֆունկցիոնալությամբ զիջի 1C-ին,բայց պետքա հաշվի առնենք,որ 1c-ն ռուսական ծրագիրա ու ստեղծվածա ռուսական անծայրածիր շուկայի համար: ՀԾ-ի սպասարկումը ամենալավնա: Պռոբլեմ ես ունենում զանգում ես ու մինչև խնդիրտ չեն լուծում չեն հանգստանում: Սրտացավով են մոտենում, ոնցոր իմ պրոբլեմը իրանցը լինի
Ես ինքս 1C-ով ծրագրավորող եմ և միանշանակ կարող եմ ասել որ իմ բոլոր կլիենտները ծրագրի հնարավորություններին ծանոթանալով միարժեք ընտրել են 1C: Հաշվապահի առաջադրած ցանկացած խնդիր հնարավոր է լինում իրականացնել այդ ծրագրով: Իսկ 1C հայկական տարբերակը միանշանակ անհամեմատելի «հզոր է» ՀԾ -ից :))
Հարգելի Սյուզաննա, որտեղի՞ց կարող եմ ցեռք բերել 1C ծրագիրը: