ՀԲ․
Կօգնե՞ք լուծել այս խնդիրը։ Ըստ Ստորև բերված տվյալների` որոշել վաճառքների գծով դեբիտորական պարտքերի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի ավարտին:
Տվյալներ․ կազմակերպության վաճառքների գծով դեբիտորական պարտքի մնացորդը 20X1 թ. մարտի 31-ի դրությամբ կազմել է. «Ա» գնորդինը` 50 000 դրամ, «Բ» գնորդինը` 160 000 դրամ, «Գ» գնորդինը` 180 000 դրամ։ Հաշվետու եռամսյակի ընթաց-քում առաքվել է արտադրանք «Ա» գնորդին` 72 000 դրամ, «Բ» գնորդին` 108 000 դրամ, իսկ «Գ» գնորդին՝ 60 000 դրամ արժողությամբ։ «Բ» գնորդի կողմից արտադրանքի մի մասը` 36000 դրամ արժողությամբ, որակի անհամապատասխանության պատճառով վերադարձվել է կազմակերպությանը։ «Գ» գնորդին հաշվետու եռամսյակում առաքված արտադրանքի համար պայմանագրով սահմանված պայմաններով տասնօրյա ժամկետում վճարում կատարելու համար տրվել է գների իջեցման 20% զեղչ: Հաշվետու եռամսյակի ընթացքում գնորդների կողմից կատարվել է վճարում առաքված արտադրանքի դիմաց` «Ա» գնորդի կողմից՝ 80 000 դրամ, «Բ» գնորդի կողմից` 140 000 դրամ, «Գ» գնորդի կողմից` 160 000 դրամ: Բոլոր գումարները ներկայացված են վաճառքի գներով (ներառյալ՝ ԱԱՀ-ն):
Ամեն մեկի հաշվով հաշվարկները առանձին պետք է վարել ու գումարել վերջում,
«Ա» գնորդինը` 50 000 դրամ,+72000-80000, «Ա» գնորդիվաճառքների գծով դեբիտորական պարտքերի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի ավարտին:50000+72000-80000. 42000,