Հաշվապահական խնդիր

Խնդրում եմ օգնեք լուծել խնդիրը։ Պահանջվում է որոշել ձեռք բերված սարքավորման սկզբնական արժեքը և ձևակերպել գործառնությունները։ Տվյալներ. կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում, որի դիմաց հաշվարկային հաշվից վճարել է 489 600 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն։ Սարքավորումը տեղափոխել է տրանսպորտային կազմակերպությունը։ Տեղափոխման արժեքն է 48 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ-ն։ Տեղափոխման վճարումն իրականացվել է հաշվարկային հաշվից։ Սարքավորման տեղակայման համար օգտագործվել են նյութեր` 12 500, բանվորներին հաշվարկվել է աշխատավարձ` 58 000 դրամի չափով։

Այլ հաշվապահական խնդիրներ

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աշոտ

Բարև Ձեզ.
Եթե ԱԱՀ-ով աշխատող կազմակերպություն եք, ապա առաջարկում եմ հետևյալը.
Կատարում եք վերակառուցում, այսինքն սարքավորման սկզբնական արժեքին (առանց ԱԱՀ) 408.000-ին գումարում եք նյութերի ձեռք բերման արժեքը (եթե ԱԱՀ-ով աշխատող կազմակերպոըթյունից եք ձեռք բերել) 10416.67, որին գումարում եք նաև 58.000 դրամը (եթե դա հաշվարկայինն է, իսկ եթե հաշվարկայինը չէ, գումարում եք 79.333 դրամ) և այդ ամենում, թե աշխատավարձի ձևակերպումներում, թե վերակառուցման ժամանակ կիրառում եք 8-ով սկսվող որևիցե տարանցիկ հաշիվ։

Last edited 2 ամիս առաջ by Աշոտ
Tigran

ձեռք բերված սարքավորման սկզբնական արժեքը դտ 1114 կտ 821,
Տեղափոխման արժեքը դտ 822 կտ 252,
Սարքավորման տեղակայման համար օգտագործվել են նյութերդտ 822 կտ 211, բանվորներին հաշվարկվել է աշխատավարձ դտ 822 կտ 527,

Knarik

նախ դտ 521 կտ 252 489600 սա սարքավորման արժեքի վճարում
դտ 113 կտ 521 408000 ձևակերպումը շահագ.մեջ չգտնվող ՀՄ
դտ 521 կտ 252 48000 Տեղափոխման արժեքի վճարում
դտ 113 կտ 521 40000 ավելացում ՀՄ ի վրա
դտ113 կտ 211 12500  նյութեր ավելացում ՀՄ ի վրա
դտ 113 կտ 5271 58000 աշխատավարձ ավելացում ՀՄ ի վրա
դտ 111 կտ 113 518500 Շահագորխման մեջ գտնվող ՀՄ