Գայանե․
Բարև Ձեզ, տրված է հետրյալ խնդիրը․
Հաշվետու ամսվա սկզբին “Կրեդիտորական պարտք” հաշվի սկզբնական մնացորդը կազմել է 130 000 դրամ: Հաշվետու ամսվա ընթացքում “Կրեդիտորական պարտք” հաշվի կրեդիտային շրջանառությունում արտացոլված են հետևյալ գործառնությունները. հաշվանցում դեբիտորական պարտքի հետ՝ 10 000 դրամ, ստացված զեղջ՝ 5 000 դրամ և ձեռք բերված ապրանքների ետ վերադարձ՝ 13 000 դրամ: Նույն ժամանակահատվածում հաշվի դեբետային շրջանառությունում արտացոլվել են հետևյալ գործառնությունները. անկանխիկ գնում՝ 30 000 դրամ, կրեդիտորական պարտքի մարում 90 000 դրամ և տրված զեղջ՝ 5 000 դրամ: Պահանջվում է հաշվել “Կրեդիտորական պարտք” հաշվի մնացորդը հաշվետու ամսվա վերջին՝ անհրաժեշt ուղղումներ կատարելուց հետո:
Շնորհակալ կլինեմ օգնեք լուծելու այս խնդիրը, եթե հնարավոր է` քայլերը բացատրեք:
Դիտել այլ հաշվապահական խնդիրներ
Ինչու՞ ընտրել հաշվապահական հաշվառումը որպես մասնագիտություն
իմ հաշվելով
130000-10000 հաշվանցում դեբիտորական պարտքի հետ՝ 10 000 դրամ,+30000 անկանխիկ գնում՝ 30 000 դրամ, -կրեդիտորական պարտքի մարում 90 000 դրամ ,
“Կրեդիտորական պարտք” հաշվի մնացորդը հաշվետու ամսվա վերջին՝ 60000,