Լիլյա․
Բարև ձեզ:
Կազմակերպությունը 2020թ.-ի հունվարի 1-ին գրանցվել է Սվութ ՍՊԸ անվամբ և կրել է 15 000 դրամի ծախս: Կանոնադրական կապիտալը հայտարարագրվել է 250 000 դրամի, որը կանխիկ վճարվել է: Կազմակերպությունը գնել է կլոր կնիք, որի համար ծախսել է 9 000 դրամ: Հաշվարկային հաշիվ բացելու համար կազմակերպությունը կրել է 5 000 դրամ ծախս, իսկ որպես հաշվարկային հաշվի մինիմալ մնացորդ բանկային հաշվին է մուտքագրել 10 000 դրամ: Կազմակերպությունը պլանավորում է զբաղվել հրուշակեղենի արտադրությամբ, որի համար գնել է 21 000 000 դրամի հաստոցներ (ներառյալ ԱԱՀ): Կազմակերպությունը արտադրությունը սկսել է հունվարի 1-ից և այդ հիմնական միջոցն էլ շահագործել է նույն ամսաթվին:
Կազմակերպությունը հունվար ամսին ստացել է հետևյալ ապրանքներն ու ծառայությունները.
ալյուր՝ 18 000 կգ, գինը՝ 2330 դրամ,
դրոժ՝ 22 կգ, գինը՝ 1 000 դրամ,
շաքարավազ՝ 200 կգ, գինը՝ 450 դրամ,
աղ՝ 200 կգ, գինը՝ 1180 դրամ,
ձեթ՝ 30 լիտր, գինը՝ 660 դրամ,
էլեկտրաէներգիա՝ 300 000 դրամ,
ջուր՝ 1 800 դրամ։
Կազմակերպությունը հունվարին արտադրել է 30 000 միավոր արտադրանք: Հայտնի է, որ յուրաքանչյուր 200 հատ արտադրանք արտադրելու համար օգտագործվում է 50 կգ ալյուր, 200 գ դրոժ, 1 կգ շաքարավազ, 200 գ ձեթ և 200 գ աղ: Կազմակերպությունը վաճառել է բոլոր արտադրվածները՝ 1 արտադրանք հատը 450 դրամ ԱԱՀ-ով: Կազմակերպության վարչական ապարատի ծախսերը կազմում են 250 000 դրամ, արտադրամասի աշխատավարձը կազմում է 180 000 դրամ:
Առաջադրանքներ.
1. հաշվարկել ամսվա մաշվածությունը,
2. հաշվարկել 1 արտադրանքի ինքնարժեքը,
3. հաշվարկել բոլոր հարկերը,
4. կազմել ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն,
5. կազմել ֆինանսական վիճակի մասին հաշվետվություն։
Այս խնդիրը երկար է ու թերի տվյալով, բա ձեր անելիքի մասը որն է, դրոժն էլ հայերեն խմորիչ է կոչվում: Հարց, եթե ՍՊԸ-ն հիմնվել է, կանոնադրական կապիտալը հայտարարագրել է 250 000 դրամ, բա 21000000 դրամի հաստոցների (ներառյալ ԱԱՀ) գումարը որտեղի՞ց: