Հաշվապահական գրասենյակ բացելու համար

Լիլի.

Բարև ձեզ: Մարզում ցանկանում եմ բացել հաշվապահական գրասենյակ, այժմ ցանկանում եմ վերապատրաստում կամ պրակտիկա անցնել` 1 ամսյա, նաև վերցնել ամենամսյա սպասարկում, որպեսզի հարցերի դեպքում աջակցություն ստանամ, եթե առաջարկներ ունեք` կարող եք գրել կամ կոնտակտ թողնել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
12 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ձեր տեսլականը գրասենյակի հետ կապված ինչպիսի՞ն է ու ո՞ր մարզն է:

Լիլիթ

Արարատի մարզում, նախատեսվում է բացել հունվարի 10-ին, ԱՁ և ՍՊԸ-ների հետ է աշխատանքը լինելու միայն:

Tigran

Հետաքրքիր է, իսկ ո՞ր քաղաքում: Ի՞նչ եք ակնկալում մեզնից, դա էլ գրեք, ի՞նչ առաջարկ անենք:

Լիլիթ

Քաղաքի մասին ինֆոն ինչ կարևոր է իմ տված հարցի հետ: Մանրամասնեմ՝ կան հաշվապահներին աջակցող կենտրոններ, որոնք հենց խորհրդատվություն են մատուցում հաշվապահներին: Արդեն գտել եմ կազմակերպություն, որից վերցրել եմ ամսական բաժանորդագրություն: Շնորհակալ եմ

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Ալլա

Ուզում եմ հասկանալ, դուք ո՞նց եք հաշվապահություն անելու, ունե՞ք հաշվապահներ, որոնք ունեն բավարար գիտելիք հաշվապահական և հարկային հաշվառում իրականացնելու համար։

Լիլիթ

Հարգելի Ալլա, հարցս խնդրում եմ նորից կարդալ, իսկ ինչի՞ է ձեզ այդ ամենը հետաքրքում:

Լիլիթ

Զուտ ձեր հետաքրքրության համար նշեմ ունեմ տնտեսագիտական բարձրագույն կրթություն, աշխատանքային փորձ 50+ կազմակերպությունների հարկային հաշվառում իրականացնելու: Դասավանդում եմ հաշվապահական հաշվառում:

Զոյա

Լիլիթ ջան, Ալլայի տված հարցը ինձ էլ է հետաքրքրում, որ խնդրեմ` կպատասխանե՞ս:

Լիլիթ

Հարգելի Զոյա, եթե իմ գործունեության հետ կապված ձեզ էլի հարցեր հետաքրքրեն միգուցե թողեմ կոնտակտ կապնվեք)) հարցս նորից կարդացեք, մնացած հարթակներում հստակ հասկացել էին հարցս: Երևի կենթադրեք, որ մատնահարդար չեմ, ով ուզում է զբաղվել հաշվապահությամբ:
Շնորհակալություն

Karine

Կարծում եմ, եթե դուք չունեք բավական փորձ և գիտելիքներ, գոնե պետք է ընդունեք փորձառու հաշվապահներ։ Այլապես իմաստ չունի գրասենյակ բացել։

Լիլիթ

Հարգելիս ձեր ենթադրությունները պահանջում եմ` հիմնավորեք, այլապես անհիմն եմ համադում ձեր մեկնաբանությունը:

Լիլիթ

Իսկ եթե խորհուրդ էր` շնորհակալ եմ: Փորձ ունեմ, նորից չմանրամասնեմ, կարող եք վերևի մեկնաբանությունը կարդալ: Բավական փորձն էլ հարաբերական է ))