Accountant.am

Մարիանա.

Բարև ձեզ: Հաշվապահական գրասենյակ բացելու համար կասե՞ք՝ ինչ է հարկավոր: Արդյո՞ք գրասենյակի լիցենզավորված լինելը պարտադիր է: Ծառայությունը մատուցելու է ՊՈԱԿ-ներին:

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

Հաշվապահի լիցենզիա ստանալու համար գոյություն ունի լիցենզավորման մասին օրենք, որոշ կազմակերպություններում ծառայություն մատուցելիս որակավորված հաշվապահ լինելը պարտադիր է, օրինակ՝ ԲԲԸ-ներում:

Տիգրան

Սահմանված են հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց ներկայացվող չափանիշներ, լիցենզիայի պահանջ չկա, Ա/Ձ-ով եք աշխատելու, թե ՍՊԸ-ով, պատրաստ եմ Ձեզ հետ համագործակցել:

Մարիանա

Շատ շնորհակալ եմ, ինչպե՞ս կարող եմ Ձեզ հետ կապ հաստատել:

Տիգրան

Առայժմ գրեք իմ էլ. փոստի հասցեին՝ tigran-grand շնիկ mail.ru, հեռախոսահամար կգրեմ այնտեղից:

Իրինա

Բարև Ձեզ, Մարիանա: Ես նույնպես կարող եմ Ձեզ աջակցել, քանի որ երկար տարիներ վարում եմ ՊՈԱԿ-ի հաշվապահություն: Եթե ցանկանում եք ինձ հետ կապ հաստատել, ապա կարող եք գրել իմ էլ. փոստին՝ i.avetisyan05.05 շնիկ mail.ru: