Նարինե․
Հարգելի հաշվապահներ, շրջանառության հարկի համակարգում գործող նորաստեղծ ԱՁ-ն պետք է հաշիվ վավերագիր դուրս գրի ֆիզ․ անձի անունով: Համակարգում պարտադիր դաշտերն են «անձնագրային տվյալներ», «անվանում» ու «հասցե»: Արդյո՞ք պետք է մարդու անուն ազգանունն լրացնել «անվանում» տողում: Եթե ծառայությունն սոցիալական ծախս չի համարվում, պետք է այդ տողն դատա՞րկ թողնել:
Հաշիվ վավերագիր դուրս գրելիս պարտադիր դաշտերն են կարմիր աստղանիշով նշված տողերը՝ որոնք դատարկ թողնելու դեպքում համակարգը թույլ չի տա ավարտել հաշվի դուրս գրումը:
1 Այո պետք է մարդու անուն ազգանունն լրացնել «անվանում» տողում:
2 այո եթե ծառայությունն սոցիալական ծախս չի համարվում, այդ տողը դատարկ թողեք:
Պարտադիր դաշտերը պետք է լրացնեք, անվանում տողում անուն ազգանունը։