Արմեն.
Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն համարվում է միկրոձեռնարկության սյուբեկտ։ ՍՊԸ-ին մատակարարած ապրանքի համար պահանաջել են e-invoicing-ով հաշվի ֆակտուրա։ Հարցս հետևյալն է. հիմա ես e-invoicing համակարգում հաշվարկային փաստաթղթեր բաժնից պետք է ընտրեմ ապրանքների մատակարարման հաշիվ վավերագիր, թե՞ հարկային հաշիվներ բաժնից ապրանքների մատակարարման հարկային հաշիվ։ Նախապես շնորհակալություն։
Հաշվարկային փաստաթղթեր բաժնից պետք է ընտրեք ապրանքների մատակարարման հաշիվ վավերագիր
Շնորհակալություն
Պետք է ընտրեք ապրանքների մատակարարման հաշիվ վավերագիր։
Շնորհակալ եմ
Հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու դեպքում արդյոք ԱՁ-ն չի դադարի միկրոձեռնարկատիրության սւոբյեկտ համարվելուց՞
Ապրանքների մատակարարման դեպքում՝ այո, կդադարի։
Տիգրան, եթե արտադրող ԱՁ-ն կարող է միկրոյով աշխատել, ապա ի՞նչ է անելու իր արտադրանքը եթե խանութ չունի։ Տրամաբանական է որ հաշիվ պետք է գրի։
Այո, հաշվով կամ ՀԴՄ-ով կմատակարարի առաջին տարում ու հաջորդ տարի կընկնի շրջհարկի դաշտ։
Բայց եթե իր շրջանառությունը չի գերազանցում 24,000,000 դրամը, կփոխվի՞ հարկման համակարգը։
Այո կփոխվի, հ.267-ում նշված է այդ մասին։
Եթե դուք ապրանքների մատակարարում կատարեք անհատ ձեռնարկատերերին և կազմակերպություններին, ապա կդադարեք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Ուսումնասիրեք օրենսգրքի 267 հոդվածի 5-րդ մասը։ Ձեր դեպքում 5-րդ մասի 10-րդ կետն է։
Պետք է դուրս գրեք հաշիվ վավերագիր։
ՀՕ Հոդված 267.
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`
կետ 10) կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։
Բարև ձեզ, իսկ եթե ապրանքի մատակարարման հաշիվ չլինի՞ այլ ծառայության մատուցման։
Բարև ձեզ, սահմանափակումը վերաբերվում է ապրանքների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությանը: ՀՕ 267 հոդվածի 5-րդ մաս: