Հաշիվ վավերագիր

Անի.

Հարգելի հաշվապահներ ջան, եթե ԱԱՀ աշխատող ենք, բեռնափոխադրությամբ ենք զբաղվում: Ասվում է, որ հարկային հաշիվ կարող ենք չգրել: Արդյո՞ք դա վերաբերվում է նաև հաշիվ վավերագիր (ծառայությունների մատուցման, աշխատանքներ կատարման), հաշիվներ դուրս գրմանը նույնպես:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Դա վերաբերում է բեռնափոխադրման ծառայությունների մատուցմանը ու այն գործարքներին որոնց ԱԱՀ-ն 0 է:

Անի

Եթե Ռուսաստան ենք գնում և բեռնափոխադրում ենք:

Tigran

Դեպի Ռուսաստան և հակառակը բեռնափոխադրումները միջազգային տրանսպորտային ծառայությունների մատուցում են: 

Ալլա

Ոչ, հարկային հաշիվ չեք գրում, քանի որ միջազգային տրանսպորտային ծառայությունների մատուցումը/ միայն միջազգայինի մասին է խոսքը/ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարք է և հարկային հաշվի փոխարեն կազմվում և դուրս են գրվում հաշիվ վավերագրեր։

Նաիրա

Հարգելի Անի,
եթե միջազգային բեռնափոխադրությամբ եք զբաղվում, ապա դա համարվում է ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարք, որի համար դուրս է գրվում հաշիվ վավերագիր: