Հաշիվը չեղյալ համարելու սահմանափակումներ

Հռիփսիմե․

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, հարցս կայանում է նրանում, թե արդյո՞ք հաշիվը չեղյալ համարելը ունի քանակական սահմանափակում կամ ժամկետը նշանակություն ունի, թե երբ է գրվել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Նման սահմանափակումներ չկան սահմանված, սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր չեղյալ հաշիվը բարձրացնում է կազմակերպության ռիսկայնությունը։ Չնայած, կախված հանգամանքներից, 1 չեղյալ հաշիվն էլ կարող է կասկածի տեղիք տալ։

Tigran

Այո ժամկետը նշանակություն ունի, թե երբ է գրվել։ ուշադիր կարդացեք սա
5. Հաշվարկային փաստաթղթերը (այդ թվում՝ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշիվը և ՀԴՄ-ի հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագրով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը), ինչպես նաև բիլինգային համակարգում գեներացված (կազմված) հաշվարկային փաստաթղթերում արտացոլվածհարկային մարմին ներկայացված տեղեկատվությունը չեղարկվում են ինտերնետային կապի միջոցով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման ծրագրի միջոցով կիրառելով ծրագրի համապատասխան ֆունկցիան: Հաշվարկային փաստաթղթի չեղարկման ֆունկցիան կիրառելուց դուրս գրողի կողմից ընտրվում է օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասում նշված հաշվարկային փաստաթղթի չեղարկման համապատասխան հիմքը (պատճառը): Ընդ որում, եթե չեղարկման պահին հաշվարկային փաստաթուղթը վավերացված է տվյալ հաշվարկային փաստաթղթով ապրանք ձեռք բերողի, աշխատանք կատարողի և (կամ) ծառայություն ստացողի էլեկտրոնային ստորագրությամբ, հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձի կողմից ծրագրի չեղարկման համապատասխան ֆունկցիան կիրառելուց, օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասում նշված հաշվարկային փաստաթղթի չեղարկման համապատասխան հիմքը (պատճառը) ընտրելուց և ստորագրելուց հետո հաշվարկային փաստաթղթով ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացողն ստանում է հաղորդագրություն տվյալ հաշվարկային փաստաթղթի չեղարկման վերաբերյալ, որից հետո ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող անձի կողմից էլեկտրոնային համապատասխան հաստատման ֆունկցիան կիրառելու և ստորագրելու դեպքում հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձն ստանում է հաղորդագրություն հաշվարկային փաստաթղթի չեղարկման հաստատման վերաբերյալ, որից հետո միայն հաշվարկային փաստաթուղթը կարող է համարվել սահմանված կարգով չեղարկված: Ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող անձի կողմից էլեկտրոնային համապատասխան մերժման ֆունկցիան կիրառելով՝ մերժվում է հաշվարկային փաստաթղթի չեղարկումը, եթե տվյալ գործարքը չեղարկման ենթակա չէ: Այդ դեպքում հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձն ստանում է հաղորդագրություն հաշվարկային փաստաթղթի չեղարկման մերժման վերաբերյալ, և հաշվարկային փաստաթուղթը չի կարող համարվել չեղարկված և պահպանում է վավերական կարգավիճակը, իսկ այն դեպքում, երբ ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող անձը չեղարկման հաղորդագրությունն ստանալուց հետո տասնհինգօրյա ժամկետում ո’չ հաստատում և ո’չ էլ մերժում է ստացված հաղորդագրությունը, ապա հաշվարկային փաստաթուղթն ինքնաշխատ համարվում է չեղարկված: Հաշվարկային փաստաթղթի լրացման հետ կապված այն դեպքերում, երբ ապրանքներն առաքվել են գնորդին, աշխատանքների արդյունքը հանձնվել է աշխատանքն ընդունողին կամ ծառայությունները մատուցվել են ստացողին, սակայն հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել այլ անձի անունով, և վերջինս ստորագրել է ստացված հաշվարկային փաստաթուղթը, հաշվարկային փաստաթուղթ դուրս գրող անձի կողմից ծրագրի չեղարկման համապատասխան ֆունկցիան կիրառելուց, օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասում նշված հաշվարկային փաստաթղթի չեղարկման համապատասխան հիմքը (պատճառը) ընտրելուց և ստորագրելուց հետո ապրանք ձեռք չբերողը, աշխատանք չընդունողը և (կամ) ծառայություն չստացողը, ում անունով դուրս է գրվել հաշվարկային փաստաթուղթը, ստանում է հաղորդագրություն տվյալ հաշվարկային փաստաթղթի չեղարկման վերաբերյալ, որից հետո տվյալ անձի կողմից էլեկտրոնային համապատասխան հաստատման ֆունկցիան կիրառվելու և ստորագրվելու դեպքում միայն հաշվարկային փաստաթուղթը կարող է համարվել սահմանված կարգով չեղարկված:

Գայանե

Այո, հաշիվը չեղյալ համարելը ունի սահմանափակում ժամկետի:

Հռիփսիմե

Կնշեք, եթե խնդրեմ։

Եվա

Սահմանափակում չկա առհասարակ, ուղղակի հաճախ չեղարկումը կարող է կասկածի տեղիք տալ։