Հանրային սնունդը՝ միկրոձեռնարկատիրություն

Zhua.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հաշվետվություններ պետք է տանք միկրոյի համակարգով աշխատող նորաբաց ռեստորանի համար։ Կա՞ արդյոք տարբերություն և առանձնահատկություն ռեստորանային գուրծունեության մեջ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Իսկ որտե՞ղ է գործունեության վայրը։

Zhua

Մարզում է. ԱՁ է.

Արթուր

Եթե Երևանում չէ, կարող եք աշխատել միկրոձեռնարկատիրության դաշտում։

Պետք է հանձնել նախ 257. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունը (կազմակերպություն պետական գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառման օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ), իսկ տարին ավարտվելուց հետո մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ը ներառյալ՝ 256. հաշվետվություն միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ։

Zhua

Շնորհակալ եմ շատ։ Իսկ բնապահպանական հարկի մասին խոսք կարո՞ղ է լինել։

Արթուր

Կարծում եմ՝ ոչ։

Gevorg Grigoryan

Հարգելի տնտեսավարող, պետք է ներկայացնեք միկրոյի դաշտում աշխատելու հաշվետվություն, իսկ եթե աշխատող ունեք, ապա յուրաքանչյուր ամիս պետք է ներկայացնեք հաշվետվություն: Ամեն դեպքում Ձեզ պետք կլինի հաշվապահ։

Tigran

Երևան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնել չեք կարող,օրենքով չի թույլատրվում,այո կա առանձնահատկություն ռեստորանային գործունեության մեջ հարկման տեսանկյունից։

Zhua

Միկրոյի համար ի՞նչ առանձնահատկություն կա հարկման տեսանկյունից։

Tigran

Եթե մյուս տարի գործեք շրջհարով,ապա որոշակի չափով ծախսերից նվազեցման հնարավորություն կունենաք։