Աննա.
Բարև Ձեզ: Մեր կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, զբաղվում է առևտրով, հիմա ավելացել է նաև ռեստորան, որի մակերեսը 600 քմ-ից ավել է: Այս դեպքում մենք պե՞տք է այդ գործունեության մասով, այսինքն` հարային սննդի մասով, նույնպես աշխատենք ԱԱՀ-ով, տեղադրենք ՀԴՄ: Իսկ հարկային գնալ, դիմում գրել անհրաժե՞շտ է, թե միայն էլեկտրոնային հայտը բավական է:
Հանրային սննդի մասով աշխատելու եք արտոնագրային հարկով, որի համար պետք է ստանաք նախապես արտոնագիր:
Հարգելի Աննա և Էլեն, համաձայն “Արտոնագրային վճարների մասին” ՀՀ օրենքի.
4. Արտոնագրային վճարի օբյեկտ չեն համարվում`
…
1.1) հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը, եթե այդ գործունեությունը կազմակերպվում է 600մ2 գերազանցող սպասարկման սրահի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտում