Հանրային սննդի գործունեություն

Շուշանիկ․

Խնդրում եմ պարզաբանել․ ԱՁ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով հանրային սննդի ոլորտում և դեռ աշխատող չունի, ի՞նչ հարկային հաշվետվություններ և վճարներ պետք է ներկայացնի։ Եվ արդյո՞ք շրջ. հարկի հաշվետվության ծախսերի տողում պետք է ներառել աշխատավարձը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

շրջ.հարկի հաշվետվություններ,սոցվճար և դրոշմանիշային վճար, եթե աշխատողներ չկան ինչ աշխատավարձի մասին եք գրել,

Շուշանիկ

Իսկ սոց վճարն ու դրոշմանիշային վճարը ի՞նչ գումար է կազմում։ Աշխատավարձի մասով գրել էի հետագայում երբ աշխատող ընդունենք!! եվ կխնդրեի պարզաբանել, եթե դեռ գրանցված աշխատող չկա՝ եկամտային հարկի հաշվետվություն ուղարկու՞մ եմ։

Tigran

սոց վճարը ամսական 5000, դրոշմանիշային վճարը ըստ տարեկան հասույթից,
եթե դեռ գրանցված աշխատող չկա եկամտային հարկի հաշվետվություն չի ներկայացվում, 

Շուշանիկ

Շատ շնորհակալ եմ!!

Nerses

Շրջհարկի հշվետվություն պետք է ներկայացնի, որպես ծախս դիտվում է աշխատավարձը այս դեպքում։

Շուշանիկ

եԹԵ ճիշտ հասկացա, որպես հարկ վճարում ենք սոցիալական վճար, շրջանառության հարկ և դրոշմանիշային վճար, այլ վճարումներ կամ հարկեր կան, թե՞ այդքանն է։

Last edited 1 տարի առաջ by Շուշանիկ
Արմեն

Հոդված 258.Շրջանառության հարկի դրույքաչափերը
3. Հաշվետու ժամանակաշրջանի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերի) հանրագումարի երեք տոկոսը կազմող գումարի չափով: Այսինքն աշխատավարձը համարվում է նվազեցվող ծախս:
Պետք է ներկայացվի շրջանառության հարկի հաշվարկ – եռամսյակային, աշխատողներ ունենալու դեպքում եկամտային հարկի հաշվարկ – ամսեկան, ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի Հաշվարկ – տարեկան, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի Հաշվարկ – տարեկան: Բացի վերը նշվածից կվճարվի նաև դրոշմանիշային վճար տարեկան ըստ սանդղակի:

Շուշանիկ

Շատ շնորհակալ եմ լիարժեք հարցը պարզաբանելու համար!