Հայտարարված ոչ աշխատանքային օրեր

Լիանա.

Ո՞վ կհուշի` արդյոք կա 2012թ.-ի ոչ աշխատանքային հայտարարված տոն օրերի վերաբերյալ որևէ փաստաթուղթ, հատկապես երբ մեռելոց երկուշաբթիները փոխարինվում են շաբաթով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Andranik

Հարգելի Լիաննա, տոնական և ոչ աշխատանքային օրերի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ տոների և հիշատակի օրերի մսին օրենքում, իսկ մեռելոցների օրերի մասին կառավարության 22.12.2011թ որոշումով է սահմանվել, այն է`

22 Դեկտեմբեր 2011, 1838 – Ն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը` ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2012 թվականի ապրիլի 9-ի, հուլիսի 16-ի, օգոստոսի 13-ի և սեպտեմբերի 17-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2012 թվականի ապրիլի 14-ը, հուլիսի 21-ը, օգոստոսի 18-ը և սեպտեմբերի 29-ը` շաբաթ օրերը:
2. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից

Անդրանիկ
abagoyan շնիկ mail.am

Արմեն

Դրանք սահմանվում են “ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին” ՀՀ օրենքով.
Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը Ամանոր և Ծննդյան տոներ. դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և 2-ին՝ Ամանոր, հունվարի 3-ին, 4-ին և 5-ին՝ նախածննդյան տոներ,
Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդ և Հայտնություն (ոչ աշխատանքային օրեր)
Հունվարի 7 Մեռելոց հիշատակի օր (ոչ աշխատանքային օր)
Հունվարի 28 Բանակի օր (ոչ աշխատանքային օր)
Մարտի 8 Կանանց տոն (ոչ աշխատանքային օր)
Ապրիլի 24 Ցեղասպանության զոհերի հիշատակի օր (ոչ աշխատանքային օր)
Մայիսի 1 Աշխատանքի օր (ոչ աշխատանքային օր)
Մայիսի 9 Հաղթանակի և խաղաղության տոն (ոչ աշխատանքային օր)
Մայիսի 28 Հանրապետության տոն (ոչ աշխատանքային օր)
Հուլիսի 5 Սահմանադրության օր (ոչ աշխատանքային օր)
Սեպտեմբերի 21 Անկախության տոն (ոչ աշխատանքային օր)

Բացի նշվածներից 2012-ին ոչ աշխատանքային են ապրիլի 9-ը,հուլիսի 16-ը,օգոստոսի 13-ը,սեպտեմբերի 17-ը-մեռելոցի օրեր,որոնց փոխարեն աշխատանքային են ապրիլի 14-ը, հուլիսի 21-ը, օգոստոսի 18-ը և սեպտեմբերի 29-ը` շաբաթ օրերը,ինչպես նաև այս տարի մարտի 9-ը ոչ աշխատանքային է,մարտի 24-ը`աշխատանքային

Սամվել

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԸ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
——————————————————————

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու “Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը` ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2012 թվականի ապրիլի 9-ի, հուլիսի 16-ի, օգոստոսի 13-ի և սեպտեմբերի 17-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2012 թվականի ապրիլի 14-ը, հուլիսի 21-ը, օգոստոսի 18-ը և սեպտեմբերի 29-ը` շաբաթ օրերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

Լիանա

Շնորհակալ եմ:

Գօհար

Իսկ ինչպե՞ս փոխարինեն այդ ազատ օրերը նրանք, ովքեր աշխատում են շաբաթ օրերին: