Հայտարարություն բաց ընթացակարգով մրցույթի անցկացման մասին

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ (այսուհետ՝ «ԲԱՆԿ»), որը գործում է ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում, հիմք ընդունելով Բանկի կողմից 04.03.2020թ.-ին հայտարարված «ԿՈՆՎ 03-1» ծածկագրով բաց մրցույթի 1-ին լոտի մասով չկայացած հայտարարվելու հանգամանքը, հայտարարում է բաց ընթացակարգով կրկնակի մրցույթ /այսուհետ՝ Մրցույթ/` ԲԱՆԿ –ի կարիքների համար:

Հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ՀՀ, ք. Երևան Չարենցի 70/8 բազմաբնակարան շենքի արտաքին հատվածի անավարտ շինարարական աշխատանքների կատարման համապատասխան պայմանագիր (այսուհետ` Պայմանագիր)։

Գնման առարկա է հանդիսանալու ԲԱՆԿ-ի կարիքների համար ՀՀ, ք. Երևան Չարենցի 70/8 բազմաբնակարան շենքի արտաքին մասի երեսպատում և անավարտ շինարարական աշխատանքների իրականացման ձեռքբերումը:

Հրավերի պահանջների համաձայն՝ ՀՀ-ում գրանցված և նմանատիպ աշխատանքների կատարման համար իրավասու ցանկացած կազմակերպություն ունի Մրցույթին մասնակցելու իրավունք:

Մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշներն ու այդ չափանիշների գնահատման համար ներկայացվելիք փաստաթղթերը սահմանված են Մրցույթի հրավերով:

Հայտերը պետք է կազմված լինեն հայերենով:

Մասնակիցների որակավորման չափանիշների Մրցույթի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները պետք է ներկայացնեն Բանկի Գլխավոր Գրասենյակ՝ ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան փողոց 26/1 հասցեով առձեռն, փակ, կնքված և ստորագրված ծրարով (Բանկի Գրասենյակային Գործառնությունների բաժնի մասնագետ Մարիամ Նազարյանին, ներքին հեռախոսահամար՝ 2350 , 1238) Մրցույթի հրավերով նախատեսված փաստաթղթերը:

Առաջին տեղ զբաղեցրած մասնակիցը որոշվելու է բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ և ծառայության մատուցման/աշխատանքների կատարման ողջամիտ ժամկետ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։ Գնային առաջարկները պետք է ներկայացվեն՝ արտահայտված ՀՀ դրամով՝ ներառյալ կատարվելիք բոլոր ծախսերը, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը և այլ վճարները։

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Բանկի Գրասենյակային Գործառնությունների բաժնի մասնագետ Մարիամ Նազարյանին` ՀՀ, Երևան, Վազգեն Սարգսյան փողոց 26/1 հասցեով, մինչև 01 հունիսի 2020թ ժամը 18:00:

Մրցույթի հաղթող կճանաչվի նվազագույն գնային առաջարկ և ծառայության մատուցման/աշխատանքների կատարման ողջամիտ ժամկետ ներկայացրած մասնակիցը, որին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Պայմանագիրը, որի կնքումից հաղթող ճանաչված մասնակիցը կարող է հրաժարվել Պայմանագրի նախագիծը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում:

Ժամկետի խախտմամբ Պայմանագրի կնքումից հրաժարվելու դեպքում հաղթող ճանաչված մասնակիցը Բանկին կվճարի տուգանք ներկայացված գնառաջարկի 1.5 /մեկ ամբողջ հինգ տասնորդական/ տոկոսի չափով:

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ Նախագահ՝ Գոհար Հարությունյանին 010 511211 ներքին՝ 1466 :

Կից փաստաթղթեր․

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ