
Գուրգեն Բ (Կյուրիկե Բ) թագավորի դրամը
Ի՞նչ գիտենք մեր ազգային արժույթի` դրամի մասին, որով ամեն օր տարբեր գործարքներ ենք իրականացնում և կատարում մեր հաշվապահական գրառումները:
Չնայած շուտով նշելու ենք հայկական դրամի արդեն 16-ամյակը, այն ունի ավելի վաղ պատմություն:
Գոյություն ունեցող փաստերի համաձայն` առաջին հայկական պետական դրամները թողարկվել են մ.թ.ա. 2 – րդ դարում, իսկ մեզ հասած նյութերը վկայում են, որ հայերեն տառերով առաջին հայկական դրամը թողարկվել է 11 – րդ դարի երկրորդ կեսում` Լոռու շրջանում իշխող Գուրգեն Բ (Կյուրիկե Բ, 1048 – 1089 թթ) թագավորի օրոք:
Այս դրամներից հինգը այժմ պահվում են Երևանի Պատմության թանգարանում:
1 դրամ անվանական արժեքով մետաղադրամ
Իսկ ժամանակակից դրամը շրջանառության մեջ է մտել 1993թ. նոյեմբերի 22 – ին` 200 ռուբլին = 1 դրամ (1 USD = 14,5 AMD) փոխարժեքով: 1994թ. փետրվարի 21 – ին շրջանառության մեջ դրվեցին նաև ՀՀ առաջին շարքի մետաղադրամները` 10, 20, 50 լումա և 1, 3, 5, 10 դրամ անվանական արժեքներով:
ՀՀ մետաղադրամների նոր շարքը թողարկվել է 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքներով: 20 դրամ անվանական արժեքով մետաղադրամը առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 2003թ. հունվարի 1 – ից: 50 – ից մինչև 500 դրամ մյուս անվանական արժեքներով մետաղադրամները շրջանառության մեջ են դրվել 2003թ. մարտի 31 – ից: 2004թ. դեկտեմբերի 1 – ին շրջանառության մեջ դրվեց 10 դրամ անվանական արժեքով մետաղադրամը:
25 դրամ և 50 դրամ անվանական արժեքներով թղթադրամներ
Նախկինում շրջանառվում էին 10, 25, 50, 100, 200, 500, 1000, 5000 անվանական արժեքներով թղթադրամներ (երևի կհիշեք, որ երթուղային տաքսիների ուղեվարձը ժամանակին 75 դրամ էր, վարորդին մեկ 50 և մեկ 25 դրամանոց թղթադրամ էինք տալիս 🙂 ):
Ներկայումս շրջանառության մեջ են 1000, 5000, 10000, 20000 և 50000 անվանական արժեքներով թղթադրամներ: 2009թ. օգոստոսի 24 – ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն` շրջանառության մեջ դրվեց նաև 100 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամը` Աբգար Ե թագավորի պատկերով: Ըստ նախնական ուսումնասիրությունների` այն կանխիկ շրջանառության մեջ կզբաղեցնի 3 տոկոսը:
100 հազար անվանական արժեքով թղթադրամ
ՀՀ դրամ
Իսկ սա հայկական դրամի տարբերանշանն է: Այն պատկերված է նաև 10 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա` որպես ջրանիշ:
Աղբյուր` accountant.am
Մարշրուտկեքի պահը հիշեցի…))
Ջրենք, ջրենք, գուցե մի օր նոմինալը մի քիչ բարձրանա… 🙁
Կբարձրանա, ուղղակի ամենքս իր հերթին պետք է ջրենք… 😉
Բայց չի լինում ջրել, մեկա չի աճում:
Ճիշտ է՝ մանկությունս հիշեցի, թե ինչքան քաղցր բան կարող էի գնել 100 դրամով ու ինչքան էի ուրախանում, իսկ հիմա, ցավոք, երեխաները փոքրուց չեն գնահատում գումարը: