Հայաստանի Հանրապետությունում մարտի 22-ի դրությամբ որակավորման վկայական ունի 285 հաշվապահ

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում մարտի 18-ին տեղի ունեցած հաշվապահների որակավորման քննության արդյունքները:

Ինչպես հայտնում է ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, 19 դիմորդներից քննությանը մասնակցել է 13-ը, որոնցից վեցին շնորհվել է որակավորված հաշվապահի վկայական:

2010 թվականի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 9 քննություն:

Քննություններին ընդհանուր հաշվով մասնակցել են 132 դիմորդ, որոնցից 65-ին տրվել է որակավորված հաշվապահի վկայական:

Աղբյուր` panarmenian.net

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
0 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները