Անա․
Բարև Ձեզ, կխնդրեյի պատասխանել իմ հարցին․ ԱՁ, որը իրականացնում է ծառայությունների մատուցում ՏՏ ոլորտում, կարո՞ղ է համատեղությամբ աշխատել երկու տարբեր կազմակերպությունների հետ, նշեմ, որ աշխատանքը իրականցվելու է ՀՀ տարածքից դուրս, իսկ աշխատաժամանակը 2 աշխատանքի պարագայում էլ 8 ժամ է, ամբողջ դրույք։ Այս պարագայում հնարավո՞ր է արդյոք 2 աշխատանք իրականացնելը։
Որպես ԱՁ Դուք կարող եք աշխատել տարբեր ընկերությունների / ԱՁ-ների / անհատների հետ և մատուցել ծառայություններ տարբեր պայմանագրերով։ Որպես ԱՁ Դուք կնքում եք ծառայությունների մատուցման պայմանագրեր, ոչ թե աշխատանքային պայմանագրեր։
ԱՁ, որը իրականացնում է ծառայությունների մատուցում ՏՏ ոլորտում, կարող է ծառայություններ մատուցել երկու տարբեր կազմակերպությունների, ծառայություններ իրականցվել է ՀՀ տարածքից դուրս՝ ինչպես նաև ունենալ վարձու աշխատողներ:
քանի կազմակերպություն կողմի հետ ի վիճակի եք աշխատել աշխատեք, դա աշխատանքային պայմանագիր չի, կարող եք աշխատող էլ ներգրավել,
դիմեք հավաստագիր ստանալու համար, արտոնությունները 2023թ համար էլ են լինելու,
իսկ արտոնության դեպքում, կասեք ինչ հարկից եմ ազատվելու,, ԱՁ-ն աշխատող չունի, գիտեմ որ աշխատողի հարկերը նվազում են, բայց այս պարագայում եթե ստանամ կասեք ինչ հարկ պետք է վճարեմ, աշխատանքը ՀՀ տարածքից դուրս է լինելու , խնդրում եմ նշել բոլոր հարկերը որոնք պետք է վճարեմ արտոնագիր ստանալու դեպքում
արտոնագիր ունենալու դեպքում պետք է գործեք ընդհանուր կամ ԱԱՀ ու շահութահարկի դաշտում որ արտոնություններից օգտվեք,ԱԱՀ-ն դրսի հետ աշխատելու դեպքում կլինի 0, շահութահարկը 0,նախագիծ կա որ 1 տարով երկարացնում են այդ արտոնությունները, պետք է դիմեք պետական գրանցումից 3 ամսվա ընթացքում,