Համատեղությամբ աշխատող աշխատկիցն ուզում է գնալ արձակուրդ

Լիաննա.

Բարև ձեզ: Եթե աշխատակիցը համատեղությամբ է աշխատում և ուզում է գնալ արձակուրդ, ինչպե՞ս կազմակերպել արձակուրդը, եթե մյուս կազմակերպությունում նոր է անցել աշխատանքի, դեռ վեց ամիսը չի ձևավորվել։
Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա վճարովի արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատավայրում տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ:

Լիլիթ

Համատեղությամբ աշխատելու դեպքում կարևորը հիմնական աշխատանքն է։ Եթե աշխատել է 6 ամիս, կարող է գնալ։

Մարիաննա

Հիմնական աշխատավայրում ձևակերպվում է արձակուրդը, և նույն ամսաթվերով մյուս աշխատավայրում գնում է արձակուրդ։

karine

Համատեղությամբ աշխատլիս, եթե հիմնական աշխատատեղում լրացել է աշխատողի 6 ամիսը, ապա կարող է գնալ արձակուրդ և երկրորդ աշխատավայրում արձակուրդը կձևակերպեն նույն ամսաթվով։

Լիաննա

Հիմնական աշխատավայրում դեռ նոր է, 6 ամիսը չի լրացել։