Accountant.am

Սուսաննա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ տնօրենը կարո՞ղ է այլ գործատուի մոտ իրականացնել 0,5 դրույքով մանկավարժական աշխատանք։

Շնորհակալություն։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Իհարկե կարող է:

Լիա

Այո:

Սուսաննա

Բարև ձեզ։ Հարգելի Տիգրան և Լիա, եթե դժվար չէ, կարո՞ղ եք նշել՝ ԱՕ որ հոդվածների համաձայն, չէ՞ որ համատեղությամբ աշխատանքն իրականացվում է հիմնական աշխատանքից ազատ ժամանակ։ Շնորհակալություն։

Մարիաննա

Բարև Ձեզ, Սուսաննա: Աշխատանքային օրենսգրքում չի նշվում, որ տնօրենը կարող է աշխատել նաև որպես մանկավարժ, բայց դա թույլատրելի է, նույնիսկ պետական աշխատողները ուսումնական հաստատություններում ունեն առավոտյան դասաժամեր, որից հետո գնում են մյուս աշխատանքին: Օրենսգրքում նշված է աշխատաժամանակի վերաբերյալ՝ տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ՝ հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից (հոդված 139):

Ավելացնեմ նաև, որ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ («Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, հոդված 26):

Սուսաննա

Գործատուն նշում է, որ ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի՝ մանկապարտեզի տնօրենը չի կարող համատեղությամբ կատարել մանկավարժական աշխատանք (մանկավարժա-հոգեբանական աջակցություն մատուցող մանկավարժ) այլ գործատուի մոտ՝ դպրոցում։ Եթե կարող եք, շատ եմ խնդրում նշել, թե ըստ որ հոդվածի կամ ինչպիսի իրավական հիմքով կարելի է կատարել համատեղությամբ աշխատանքը։ Շնորհակալություն։

Մարինե

Տնօրենը կարող է կես դրույքով մանկավարժ աշխատել միայն իր տնօրինության վայրում, այլ գործատուի մոտ որպես մանկավարժ նա չի կարող աշխատել: Իր ազատ օրերի հաշվին նա կարող է ցանկացած աշխատանքով զբաղվել, բայց դա այլ հարց է:

Մարիաննա

Հարգելի Մարինե, եղել են դեպքեր, երբ մանկատան, թանգարանի, մշակույթի տան տնօրենները համատեղության կարգով դասավանդել են ուսումնական հաստատություններում: Խնդրում եմ նշել օրենքի հղումը, համաձայն որի դա թույլատրելի չէ:

Արմին

Ըստ ինձ՝ չի կարող՝ հետևյալ տրամաբանությամբ․ տնօրենը որպես վարչական աշխատող պետք է աշխատի օրը 8 ժամ՝ 9։00-18։00՝ ներառյալ ընդմիջումը, իսկ մեկ այլ գործատուի մոտ մանկավարժական աշխատանքը 0,5 դրույքով չի կարող սկսվել երեկոյան ժամը 18։00-ից հետո, իսկ ինչ մնում է ընդմիջմանը, չեմ կարծում՝ 0,5 դրույքը 1 ժամվա ընթացքում կարողանա հասցնել։
Իսկ նույն գործատուի մոտ տնօրենը կարող է աշխատել, ինչքան ես տեղյակ եմ, 6 թե 8 ժամ, այլ ոչ թե կես դրույք, իսկ այդ 0,5 դրույքը պայմանագրում դրվում է որպես գործառույթ՝ խուսափելով համատեղությունից։

Մարիամ

Ուսումնական հաստատության վարչական անձնակազմը մանկավարժական աշխատանք կարող է կատարել օրենքում նշված ժամաքանակներին համապատասխան: Հետևեք այս հղմանը:

Արա

Այո, կարող է, սակայն այդ դեպքում չպետք է խաթարվի հիմնական աշխատավայրի գործունեությունը, եթե կրթության համապատասխան լիազոր մարմինը այն թույլատրում է, այդտեղ որևէ խնդիր չկա:

Տիգրան

Հարգելի Սուսաննա, ԱՕ հոդված 99: