Համատեղությամբ աշխատանք

Յուրա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, արդյո՞ք կարող է երաժշտական դպրոցի դասատուն համատեղությամբ աշխատել 3 տեղ՝ ընդհանուր 2.5 դրույքով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարիամ

Բարև Ձեզ: Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից: Ծանոթացեք Աշխատանքային օրենսգրքի հոդված 139. Աշխատաժամանակի տևողությունը:

Յուրա

Շնորհակալ եմ: Իսկ դրույքի հետ կապված սահմանապակումներ չկա՞ն:

Մարիամ

Աշխատանքային օրենսգրքի հոդված 180. Աշխատանքի վարձատրության կազմակերպումը. Ժամային, գործավարձային և ամսական դրույքաչափը, աշխատանքի վարձատրության այլ ձևեր, չափն ու պայմանները, աշխատանքի նորմաները սահմանվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով: Այսինքն՝ դրույքաչափի հարցը կարգավորվելու է Ձեր աշխատանքային պայմանագրով: Սահմանափակում չկա, բայց պետք է պահպանվի նվազագույն աշխատավարձի չափը:

Յուրա

Անչափ շնորհակալ եմ: