Լևոն.
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ ասեք` կարո՞ղ եմ աշխատանքս համատեղել 3 ուսումնական հաստատություններում` գրանցված 0.5, 0.5 և 0.8 մանկավարժական դրույքաչափերով: Եթե այո, ապա կարո՞ղ եմ ունենալ երկրորդ աշխատանքային գրքույկ, իսկ եթե ոչ, կխնդրեմ հնարավորինս աջակցել գտնելու ցանկալի լուծում, քանի որ չեմ ուզում կորցնել առաջարկվող աշխատանքս: Կանխավ շնորհակալ եմ: Հարգանքով` Լևոն:
Կարող եք համատեղել: Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի՝ աշխատանքային գրքույկը աշխատողի աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ ներառող հիմնական փաստաթուղթն է, որը գտնվում է աշխատողի հիմնական աշխատավայրում, իսկ համատեղության կարգով աշխատելու ժամանակահատվածը, համատեղությամբ աշխատանքը հաստատող փաստաթուղթը կարող եք ներկայացնել հիմնական աշխատավայրի գործատուին: Համաձայնեք և ընդունեք առաջարկվող աշխատանքը: