Գրիգոր․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: “Համակցված կերերի արտադրություն” գործունեության համար ի՞նչ առանձնահատկություններ կան: Գործունեությունը լիցենզավորման ենթակա՞ է, թե՞ ոչ: Բացի ԱԱՀ, շահութահարկի, եկամտային հարկի հաշվետվություններից, ուրիշ ի՞նչ հաշվետվություններ կան, և բացի ՍԱՊԾ-ում գրանցվելուց, ուրիշ ի՞նչ պարտավորություններ կան: Խնդրում եմ, եթե կան հաշվապահներ, որոնք վերոնշյալ գործունեությամբ կազմակերպության հաշվապահական հաշվառում են վարում, հնարավորինս մանրամասնեք։ Շնորհակալություն:
Այդ գործունեությունը լիցենզավորման ենթակա չէ: ԱԱՀ, շահութահարկի, եկամտային հարկի հաշվետվություններ ներկայացվում են եթե գործում է սուբյեկտը ընդհանուր հարկման դաշտումից, եթե հարմար է կարող եք շրջհարկի համակարգում էլ գործել: ՍԱՊԾ-ում գրանցվելուց բացի պարտավորություն կա ապահովելու կերերի և կերային հավելումների արտադրությանը, ինչպես նաև կերերի և կերային հավելումների օգտագործմանը ներկայացվող պահանջները:
Եթե ներմուծում եք ունենալու կամ արտահանում եք իրականացնելու ԵՏՄ, ապա ունենալու եք նաև վիճ ներկայացնելու պարտավորություն էլ, կարող է նաև բնապահպանության և ֆիզ ծավալների հաշվետվության կարիք էլ լինի։