Մովսես.
Բարև ձեզ, ես Մովսեսն եմ: Ես ունեմ հարց` կապված մաքսային վճարման հետ: Ինձ ԱՄՆ-ից պետք է ուղարկեն համակարգչի մասեր, որոնք իրար հետ հավաքելու դեպքում կկազմի մեկ ամբողջական համակարգիչ (առանց մոնիտոր):
Մասերի քանակը` 11:
Ընդհանուր քաշը` 25կգ:
Մասերի ընդհանուր արժեքը` 1700$:
Ես կցանկանի իմանալ` որքան գումար պետք է վճարեմ մաքսատանը նման ծանրոցի համար:
Եթե հ/ա-ում վերոհիշյալ մասերը գրված են առանձին տողերով և արժեքով, ապա մաքսազերզումը կատարվելու է առանձին-առանձին (մկնիկ, ստեղնաշար, մայրական սալիկ և այլն): Մաքսազերծման արժեքը կլինի հ/ա-ում նշված ապրանքի գին+մինչև ՀՀ սահման կատարված ծախսեր/տեխափոխում, ապահովագրություն/*20 կամ 32%:
Կներեք, իսկ ինչո՞վ է պայմանավորված ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ընդհանրապես ի բարօրություն երկրի ներմուծված ապրանքի այդքան բարձր տոկոսը, այնինչ արտահանումն, ինչքան գիտեմ, չի մաքսազերծվում: Ինձ համար շատ տարօրինակ է ու անհասկանալի:
Պետության վարած ներմուծման սահմանափակման և արտահանման խթանման քաղաքականությամբ :))