Անի.
Հարգելի հաշվապահներ,
անձը ցանկանում է զբաղվել համակարգչային ծրագրերի թեստավորմամբ։ Աշխատանքն իրականացնելու է արտասահմանյան կայքերի համար և վարձատրությունը ստանալու է ըստ կատարած աշխատանքնի։
Խնդրում եմ օգնել և պատասխանել հետևյալ հարցերին։
1. Անձը պե՞տք է գրանցվի որպես ԱՁ, թե՞ հարկ վճարող ֆիզիկական անձ։
2. Ֆիզիկական անձ գրանցվելու դեպքում, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել և ի՞նչ հաճախականությամբ։
3. Ֆիզիկական անձ գրանցվելու դեպքում, արդյո՞ք հաշվետվություններն առցանց վճարելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ, ընթերցող սարք։
Անի ջան, Ձեզ հարկավոր է հարկային խորհրդատվություն, դա վճարովի ծառայություն է։
Շնորհակալություն։
1 Անձը պե՞տք է գրանցվի որպես ԱՁ, թե՞ հարկ վճարող ֆիզիկական անձ։ Դա նաև կողմերի փոխհամաձայնեցման հարց է, իսկ մնացածը արդեն ածանցվող խորհրդատվական հարցեր են:
Անչափ շնորհակալ եմ։
Պետք է գրանցվեք որպես ԱՁ, գործեք շրջհարկի դաշտում, ունենաք ID, էլեկտրոնային ստորագրության հնարավորություն, բանկային հաշիվ, հանձնելու եք, եթե չունեք աշխատակից , միայն շրջհարկի եռամսյակային հաշվետվություն շրջանառության հարկի 5 տոկոսի չափով, պետք է դուրս գրեք հաշիվներ, ամսական վճարեք 5000 դրամ եկամտային և 5000 դրամ սոց վճար, տարեկան շրջանառությունից դրոշմանիշային վճար, տարեկան էլ շահութահարկի հաշվարկ։
Անչափ շնորհակալ եմ։
Գրանցվեք որպես Ա/Ձ։ Դուք պետք է աշխատեք շրջհարկով, հանձնեք շրջանառության հարկի հաշվետվություն եռամսյակային և վճարեք 5 000 դրամ եկամտային և 5 000 դրամ սոց․ վճար ամսական։ Տարեկան պետք է վճարեք դրոշմանիշային վճար՝ կախված տարեկան շրջանառությունից։ Հաշվետվությունները առցանց հանձնելու համար պետք է ունենաք ID քարտ և էլեկտրոնային ստորագրություն։
Անչափ շնորհակալ եմ։