Համագործակցություն

Ռոման.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահաներ: Կազմակերպությունը համագործակցում է Յանդեքս կազմակերպության հետ: Խնդրում եմ նշեք քայլերը 0-ից, հաշվապահական ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, պայմանագիր կնքել, տաքսու վարորդերին արդյո՞ք պետք է գրանցել որպես աշխատանքային կամ քաղիրավական տարբերակով, արդյո՞ք տվյալ գործունեությունը կարող է միկրոյի շրջանակներում աշխատել և այլն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Դուք չեք նշում ինչ համագործակցության մասին է խոսքը, եթե միայն ձեզ ծառայություն է մատուցելու, ապա կնքում եք միայն ծառայությունների մատուցման պայմանագիր, որի հիման վրա իրենք կներկայացնեն ամեն ամիս հաշիվ, դուք կվճարեք, և այդ հաշիվը կներառեք ձեր ծախսերի մեջ, եթե այլ բնույթի համագործակցություն է , ապա նշեք այն, որ պարզ լինի։

Tigran

Այստեղ խնդիր կար, չգիտեմ, կարգավորվել է, Յանդեքսին որ միջնորդավճար եք վճարելու, անպայման պայմանագիր կնքեք ու ծառայությունների մատուցման հաշիվները ուզեք, որ ծախս գրանցեք, իսկ տաքսու վարորդերին որ տարբերակով՝ աշխատանքային կամ քաղիրավական տարբերակով, կգրանցեք, նայեք պայմաններին: Դա պետտուրքով գործունեության դաշտ է, միկրոյով չեք կարող գործել ու լիցենզավորման ենթակա է:

Ռոման

Մեր կազմակերպությունն է Յանդեքսին միջնորդային ծառայություն մատուցելու: Արդյո՞ք դրա մասով չենք կարող աշխատել միկրոյի շրջանակներում:

Tigran

Նայած ինչ ծառայություն եք մատուցելու, ամեն գործունեություն չեք կարող միկրոյով իրականացնել: