Հագուստի վարձակալություն

Անի․

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ ցանկանում ենք բացել հագուստի վարձակալման սրահ Հրազդան քաղաքում։ Ի՞նչ քայլեր է հարկավոր անել։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Anahit

Դիմել պետ.ռեգիստր (անձնագրով և սոց.քարտով) ձեռնարկատեր գրանցվելու համար, որից հետո 20 օրվա ընթացքում գրանցվել ՊԵԿ էլեկտրոնային համակարգում

Tigran

ԱՁ գրանցվելու դեպքում,նաև 3000 պետտուրք էք վճարելու, ՊԵԿ համակարգում գրանցվելու եք կամ անձամբ կամ լիազորված անձի միջոցով, ՀԴՄ էլ պետք է ունենաք,

Ani

Խնդրում եմ նաև ասեք, հնարավո՞ր է նույն այդ սրահում մատուցել մատնահարդարի ծառայություն։ Եւ ընդհանուր ամսական հարկերը որքա՞ն են։

Tigran

այո կարող եք, առանձին սենյակով կամ տեղով, բայց դա առանձին գործնեություն պետք է դիտարկվի, այսինքն կլինի իրականացնում եք 2 գործնեություն, ՀԴՄ-ի ցանկում ամեն գործնեությունը առանձին պիտի նշվի,
շրջհարկը եռամսյակային է, 5000 սոցվճար ԱՁ-ի և 5000 շահութահարկ ԱՁ-ի, եթե աշխատող չլինի, դրոշմանիշայինը տարեկան հասույթից է,բայց մինիմալը 18000 է,

Ani

Շնորհակալություն

Ruzanna

Պետք է բացեք ԱՁ, որոշեք ինչ հարկման համակարգով եք աշխատելու և 20 օրվա ընթացքում ներկայացնեք համապատասխան դիմումը: Պարտադիր պետք է ունենաք նույնականացման քարտ, որպեսզի կարողանաք ուղարկել ԱՁ-ի հետ կապված հաշվետվություններն ու դիմումները: Եթե ընդհանրապես գաղափար չունեք հաշվապահությունից, ապա խորհուրդ կտամ գոնե սկզբնական շրջանի համար դիմել հաշվապահի:

Ani

Շնորհակալություն! Իսկ ընդհանուր հարկերը որքա՞ն են կազմում։

Գայանե

Գրանցվել պետ ռեգիստրում, 20 – օրյա ժամկետում հաշվառման կանգնել ՊԵԿ-ում և ընտրել հարկման դաշտը։ Ըստ ընտրածի էլ ներկայացնել հաշվետվություններ, հաշվարկել հարկերը և փոխանցել բյուջե։ Ես ևս խորհուրդ կտամ դիմեք հաշվապահի՝ քայլերի որևէ փուլում չսխալվելու համար՝ կարող են լինել տարբեր նրբություններ կապված մի գուցե վարձակալության, գրանցվող աշխատողների և այլնի մասով

Ani

Շնորհակալություն