Տիգրան.
ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը ՌԴ-ում ունի կազմակերպության բաժնեմաս և պետք է վճարի շահաբաժնից հարկ: Արդյո՞ք կարող է շահաբաժինը վճարվի ՀՀ-ում 5 տոկոս դրույքաչափով և ներկայացնի ՌԴ` ռեզիդենտության տեղեկանք ՀՀ-ից: Եվ 2 հարցը. եթե տվյալ դեպքում կիրառելի է կրկնակի հարկումը բացառելու համաձայնագիրը, ապա որտե՞ղ պետք է վճարվի շահաբաժնի հարկը և ի՞նչ դրույքաչափով:
Ես կարծում եմ, որ շահաբաժբից հարկի վճարումը պետք է կատարվի ՌԴ հարկային օրենսգրքով, քանի որ բաժնեմասը գտնվում է ՌԴ տարածքում, այլ ոչ թե ՀՀ հարկային օրենսգրքով 5 տոկոս դրույքաչափով։
Այդ հարցերի հետ կապված նայեք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ համաձայնագրի հ.10-ը: