Կտորի խանութում աշխատում է նաև դերձակ

Արման.

Բարի երեկո, հարգելի հաշվապահներ:

Կտորի խանութում աշխատում է նաև դերձակ, որը խանութի համար պատրաստում է հագուստի նմուշներ խանութում առկա կտորներից: Ասեք խնդրեմ` կարելի՞ է արդյոք վաճառասրահից կտորը ներքին տեղաշարժով ձևակերպել դերձակի պահեստի վրա, այնուհետև հագուստի նմուշը ներկայացնել վաճառքի: Եթե ոչ` խնդրում եմ խորհուրդ տվեք ճիշտ ձևը: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Կարինե

Բարև Ձեզ, Արման:
Կարելի է կտորը ձևակերպել որպես նյութ, իսկ հագուստը` արտադրանք, այնուհետև դուրս գրել կտորը որպես նյութական ծախս հագուստի արտադրության համար: