Կուտակված շահույթ

Հայկ.

Հարգելի կոլեգաներ խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` 2008թ.կազմակերպ. ունի կուտակված շահույթ, որը հիմնադիրները որոշել են թողնել ՍՊԸ-ի տրամադրության տակ ընթացիկ գործունեության համար(որպես տոկոսով փոխառություն կազմակերպությանը ),հնարավոր է այդպիսի բան, ինչպես է դա արտացոլվելու 2009-ի բալանսում և վճարված տոկոսների համար արդյոք հաշվարկվում է եկամտահարկ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Սևակ Աբրահամյան

Իմ կարծիքով արտացոլել հնարավոր է հետևյալ ձևով. հաշվային պլանում բացվում է նոր հաշիվ 416` “Փոխառություն հիմնադիրների կողմից” և հաշվառումը տարվում է սովորական փոխառության նման: Հաշվեկշռում գումարը ցույց է տրվում 310 տողով:

Ռաֆիկ

Հարգելի Հայկ
Քանի որ կուտակված շահույթը մասնակիցները (“1.Ընկերության հիմնադիր են համարվում մինչեւ ընկերության պետական գրանցման պահն ընկերություն հիմնադրելու մասին պայմանագիր կնքած անձինք։
2.Ընկերության մասնակից են համարվում ընկերության պետական գրանցման պահից ընկերության բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձինք:” “ՍՊԸ-ների մասին” ՀՀ օրենք, հոդ.11) որոշել են թողնել ՍՊԸ-ի տրամադրության տակ ընթացիկ գործունեության համար, ապա այն շարունակում է մնալ ՍՊԸ-ի սեփականությունը։
Ինչպե՞ս կարող են ՍՊԸ-ի մասնակիցները փոխառություն տալ ՍՊԸ-ին մի գումար, որն իրենցը չի։
Իսկ եթե ՍՊԸ-ի մասնակիցները որոշեն կուտակված շահույթը բաշխել մասնակիցներին որպես շահաբաժին, և նրանք իրենց ստացած շահաբաժինները որպես փոխառություն տան ՍՊԸ-ին, ապա այդ դեպքում ստացված տոկոսները կհարկվեն եկամտահարկով։

Ռաֆիկ

Եթե ՍՊԸ-ն փոխառություն է վերցնում ֆիզիկական անձից, ապա որևէ նշանակություն չունի թե փոխառություն տվող ֆիզիկական անձը հանդիսանում է տվյալ ՍՊԸ-ի մասնակից, թե ոչ՝ բոլոր ձևակերպումները կատարվում են նույն ձևով՝ նոր 416 հաշիվ բացելու անհրաժեշտություն չկա՝ եթե իհարկե չեք ուզում առանձնացված հաշվառում վարել ՍՊԸ-ի մասնակիցներից վերցրած փոխառությունների գծով (այդ դեպքում գուցե ավելի նպատակահարմար կլինի բացել 4124 հաշիվ)։

Հայկ

Շնորհակալություն Ռաֆիկ ջան, ես նույնպես այդ կարծիքին էի,ինձ պետք էր համոզվել դրանում: