Կուտակված արձակուրդային օրերի տրամադրում կամ փոխհատուցում

Լիլի.

Բարև ձեզ: Շատ եմ խնդրում, ինչքան հնարավոր է շուտ պատասխանեք, և շատ շնորհակալ կլինեմ: Հարցս հետևյալն է: Աշխատողը ազատվում է աշխատանքից իր դիմումի համաձայն: Նա ընդունվել է 1995թ. և մինչ օրս արձակուրդ չի գնացել: Ինչպե՞ս է կատարվում վերջնահաշվարկը: Քանի տարվա արձակուրդային պետք է հաշվարկենք, և եթե չի ազատվում, այլ ուզում ենք բաց թողած արձակուրդները տրամադրել ու ամեն ինչ կարգի բերել, ապա դա ինչպե՞ս կարող ենք անել: Գումարային հատուցումը քանի՞ տարվա է տրվում, իսկ հանգիստ ինչքա՞ն: Եվ տուգանքներ կա՞ն, թե՞ ոչ: Իսկ աշխատողի բողոքի դեպքում ի՞նչ կարող է լինել: Նախապես շատ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tatevik

Բարև Ձեզ:
Ազատման օրվանից սկսած ետ գնացեք 18 ամիս, միայն 18 ամսվա համար է վերջնահաշվարկ կատարվում, մինչև այդ եղած արձակուրդները համարվում են կորած: Աշխատողի բողոքի դեպքում 🙂 չգիտեմ` ինչ կլինի: Զանգեք 060 54 44 44 իրավաբանական բաժին, միացեք և հարցրեք:

Anya

17 տարվա արձակուրդն էլ հաշվեք ու տվեք վերջնահաշվարկ կատարելիս, եթե բողոքեց, ավելի շատ դուք կտուժվեք ու վերջապես գործատուներին պետք է պատժել հենց բողոքների միջոցով, ու հենց կադրերի աշխատողը պետք է աշխատողների շահերը ներկայացնի, ոչ թե վախենաք, այլ ասեք, որ այսպես է, եթե չեք ուզում տուգանվել, թող սովորեն օրենքին:

Lili

Անչափ շնորհակալ եմ, բայց ես ճշտեցի իրավաբաններից, որ միայն 9 տարի կարող է պահանջել և վճարել: Այսինքն օրենսգիրքը 2005թ-ին է ընդունվել, և ընդամենը 2 տարի կարելի է հետ գնալ, այսինքն 2003թ-ից սկսած կարող եմ հաշվարկել:

Arsen

Պետք է հաշվի առնել, որ 18 ամսվա պայմանը ուժի մեջ է մտել սկսած 2010 թվականի օգոստոսից և չի տարածվում նախորդ ժամանակահատվածում կուտակած և չօգտագործված արձակուրդային գումարների վրա: Ուստի հարկավոր է ամբողջ ժամանակահատվածի համար կատարել վերջնահաշվարկ: Բայց հաշվի առեք հետևյալ հանգամանքը` եթե չեմ սխալվում մինչև 2003 թվականի (չեմ հիշում որ ամիսը` պետք է նայել) գործող օրենսգրքով մինչև 2 տարվա վաղեմությունն էր ուժի մեջ: Ճիշտ կլինի, եթե արձակված լինեն չօգտագործված արձակուրդային օրերի հաջորդ տարիներ տեղափոխման հրամաններ:

Lili

Անչափ շնորհակալ եմ Ձեզ: Իսկ չե՞ք ասի, եթե տեղափոխման հրամաններ չկան արձակած, այդ դեպքում փոխվու՞մ է ինչ-որ բան:

Սեդա

Հարգելի Լիլի, խորհուրդ եմ տալիս Ձեզ մասնակցել աշխատանքի պետական տեսչության կողմից ամեն հինգշաբթի կազմակերպվող սեմինարներին: Ձեր հարցին այդտեղ կտրվի ամենաճիշտ պատասխանը: Նախապես պետք է գրանցվել` զանգահարելով 51 88 94 հեռախոսահամարով:

Որքան ես եմ հասկացել այդ սեմինարների ընթացքում, պետք է վճարվի բոլոր տարիների համար: Բացի այդ աշխ. օրենսգրքի 172 հոդվածի 2-րդ մասում ասվում է.
…Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրամադրվել մեկ տարուց ավելի ժամանակահատվածով, ապա հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար: Այսինքն օրենսգրքում առանձնացված չէ` այսքան տարվանը վճարել, այսքանը ոչ: