Տիգրան.
Բարև Ձեզ: Ընկերության աշխատակիցը 2016թ-ից չի գնացել ամենամյա նվազագույն վճարովի արձակուրդ: 2021թ սեպտեմբերի 1-ին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Հարց հետևյալն է. եթե աշխատակցի 2016թ-ից մինչև 2021թ աշխատավարձը եղել է փոփոխական, որպես օրինակ՝ 2016թ-ին եղել է 100 000 ՀՀ դրամ, իսկ 2021թ-ին՝ 300,000 ՀՀ դրամ, իր չօգտագործված արձակուրդի դիմաց ստացվելիք դրամական հատուցման ամբողջական գումարը հաշվարկվելու՞ է 2021թ-ին նախորդող 12 ամիսների ստացված եկամուտներից, թե՞ կոնկրետ տարվա համար այդ տարրվա եկամուտների հիման վրա: Հարկ է նաև նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար: Խնդրում եմ հնարավորության դեպքում տրամադրել տեղեկատվություն:
Իր չօգտագործված արձակուրդի դիմաց ստացվելիք դրամական հատուցման ամբողջական գումարը հաշվարկվելու է 2021թ սեպտեմբերին նախորդող 12 ամիսների ստացված եկամուտներից։
Օրենսգրքով նախատեսված միջին աշխատավարձի չափը որոշելու բոլոր դեպքերի համար սահմանվում է հաշվարկման միասնական կարգ:
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
Չօգտագործված արձակուրդի դիմաց ստացվելիք դրամական հատուցման ամբողջական գումարը պետք է հաշվարկել 2021թ-ին նախորդող 12 ամիսների ստացված եկամուտներից, իսկ արձակուրդի հասանելիք օրերի թիվը արդեն կհաշվեք, լրացուցիչ արձակուրդի օրերը ևս նկատի առեք եթե հասնում է այդ աշխատողին: Միջինի հաշվարկի հաշվով նորից կարդացեք ԱՕ 195 հոդվածը, պարգևատրումների հանգամանքը եթե եղել են պետք է հաշվի առնեք:
Բարև Ձեզ։ Հաշվարկը կատարվում է պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսներով, տվյալ դեպքում պահանջը առաջացել է 2021թ. սեպտեմբերին։ Չօգտագործված արձակուրդի հատուցումն էլ պետք է կատարեք 2016-2021թթ. կուտակված արձակուրդի համար ամբողջությամբ։