Կուտակային վճարի հետ կապված

Marina Sahakyan.

Բարև Ձեզ, ես աշխատում եմ համատեղությամբ: Մի կազմակերպությունում աշխատում եմ որպես տնօրեն, իսկ մյուսում համատեղությամբ այլ աշխատանք եմ կատարում: Իմ ղեկավարած կազմակերպությունում ես չեմ հաշվարկում և չեմ պահում իմ կուտակայինը, իսկ մյուսում` առայժմ հաշվարկվում է (աշխատավարձն առանձնապես բարձր չէ): Արդյո՞ք հնարավոր է մի կազմակերպութունում պահել կուտակային կենսաթոշակ, իսկ մյուս կազմակերպությունում`ոչ:

Եվ մի հարց ևս. սկսած ս.թ. հունվարի մեկից ես փաստացի ոչ պահել, և ոչ էլ փոխանցել եմ կուտակայինը, այլ փաստացի ստացել եմ իմ աշխատավարձն ամբողջությամբ, սակայն հարկային ձև 86-ում ավտոմատ ցույց է տրվել, որ այն հաշվարկվել է: Խնդրում եմ պարզաբանել, թե կուտակայինի օրենքի փոփոխությունից հետո ես պե՞տք է իրականացնեմ հաշվարկների ճշգրտումներ, թե ոչ, և եթե այո, ապա ինչպե՞ս և ի՞նչ կարգով ես պետք է իրականացնեմ ճշգրտումներ, և առհասարակ ի՞նչ պետք է անեմ: Միաժամանակ առաջարկում եմ վերոհիշյալ հարցերի պարզաբանումները տեղադրել ձեր կայքում, որպեսզի հասանելի լինի բոլորին: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Հարգելի Մարինա,
Նախ օրենքում նշված չէ, թե կազմակերպությունը կարող է պահել, թե ոչ, դութ պետք է դիմում գրեք գործատուին, որն էլ ձեր դիմումի համաձայն չպետք է պահի կուտակային կենսաթոշակները: Եթե դիմում գրել եք, ու գործատուն շարունակում է պահումներ անել, կարող եք դիմել դատարան, իսկ եթե դութ համակերպվել եք ձեր գործատուի գործելաոճին, ապա օրենքի շրջանակներում որևէ սահմանափակում չկա, մի գործատուն կարող է պահել, մյուսը չէ:

2.Եթե նախկինում պահումներ եք կատարել, ապա պետք է կատարեք ճշգտրումներ հարկային հաշվետվություններում, որպեսզի ձեզ մոտ պարտավորություններ չմնան (ֆոնդերի նկատմամբ)