Կուտակային վճար

Սուրեն․

Բարև Ձեզ։ Նման հարց ունեմ․ նոր ԱՁ է մոտս, ՏՏ ոլորտի հավաստագիր ունի, ու իրացման շրջանառությունը կազմում է 10 մլն դրամ։ ՊԵԿ-ից ասում են՝ կուտակային վճար պետք է վճարվի, կասե՞ք՝ ինչ է դա, ու ինչքա՞ն պիտի վճարեմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գայանե

Բարև Սուրեն, կգրեք հարկման ո՞ր դաշտում եք գործունեություն ծավալում և ունե՞ք արդյոք գրանցված վարձու աշխատողներ:

Suren

Գայանե ջան, բարև Ձեզ։ Հատուկ հարկման դաշտում է դեռ, 10մլն է շրջանառությունը, աշխատող չկա, մենակ աձ-ն ինքն է աշխատում։ Այսինքն, եթե ընդհանուր հարկման դաշտում լիներ, ուրիշ էր թիվը լինելու։ Դե եթե աշխատող ունենար, ճիշտ եմ հասկանում, պետք է հաշվարկված աշխատավարձի 4,5% սոցվճար տար։

Գայանե

Հատու՞կ հարկման դաշտ: Ի նկատի ունեք հավաստագրի արտոնությու՞նը: 2022թ-ի ավարտից հետո պետք է ներկայացնեք ձև 240, ձև 244: Կապված թե որ դաշտում եք՝ կլրացնեք և կվճարեք համապատասխան սոցվճարը: Հարկի գումարի մասով նշանակություն ունի թե որ հարկման դաշտում եք՝ շրջհարկ թե՞ ընդհանուր: Դրանց սոցվճարները տարբեր են: Դե եթե արտոնագրով ՏՏ ոլորտ եք, ապա միկրո չեք:

Suren

Այսինքն՝ ես իմ 60000 տարեկանը վճարում եմ ու վերջ, էդպես է ստացվում։

Գայանե

եթե շրջհարկ եք՝ այո, եթե ընդհանուր՝ ոչ:

Tigran

եթե գրեք որ հարկման համակարգով եք գործում կարող ենք ասել որքան պետք է վճարել,դա սոցվճարի մասին է,եթե կան գրանցված աշխատողներ դա էլ գրեք,

Suren

Հատուկ Հարկման դաշտում է դեռ, 10մլն է շրջանառությունը, աշխատող չկա, մենակ աձ-ն ինքն է աշխատում։

Tigran

սոցվճար ամսական 5000,կամ տարեկան 60000,պետք է ամսական ևս 5000 էլ շահութահարկ վճարեք,+դրոշմանիշային ելնելով 10մլն–ից,ըստ սանդղակի,նաև շրջհարկ եռամսյակի հաշվով 5 տոկոս, եթե կդժվարանաք դիմեք,