Mikayel.
Հարգելի հաշվապահներ, ներկայացնեմ հետևյալ իրավիճակը: Կազմակերպությունը իր մոտ աշխատող վարձու աշխատողի հետ կնքում է նաև քաղաքացիաիրավական պայմանագիր, ըստ որի նա պետք է կատարի նաև ոչ իր աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքներ: Հարցս վերաբերում է եկամտահարկի եռամսյակային հաշվարկին:
1. Տվյալ աշխատողին արդյո՞ք պարտավոր ես ներառել ինչպես 13-1 տողում, այնպես էլ 12 տողերից որևէ մեկում
2. Եթե այո, ապա 32500 դրամ անձնական նվազեցումը նվազեցվելու է մե՞կ անգամ, թե՞ առանձնացված քաղաքացիաիրավականը և աշխատավարձը: Հիշեցնեմ, որ տվյալ դեպքում գործատուն նույն կազմակերպությունն է:
Բարև ձեզ, քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում 32500 չի նվազեցվում: