Աննա.
Բարև ձեզ: Ես գնալու եմ դեկրետ մեկ ամսից, բայց ունեմ մնացած արձակուրդ՝ մոտ 12 օր, եթե չօգտագործեմ, ապա կփոխհատուցվի՞, թե՞ կկորցնեմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Աննա.
Բարև ձեզ: Ես գնալու եմ դեկրետ մեկ ամսից, բայց ունեմ մնացած արձակուրդ՝ մոտ 12 օր, եթե չօգտագործեմ, ապա կփոխհատուցվի՞, թե՞ կկորցնեմ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ: Դուք կարող եք դեկրետից վերադառնալ, օգտվել արձակուրդից և նոր անցնել աշխատանքի:
Իհարկե կհատուցվի։ Այն Դուք կարող եք օգտագործել երեխայի խնամքի արձակուրդից վերադառնալուց հետո կամ փոխհատուցումը ստանալ վերջնահաշվարկի տեսքով՝ աշխատանքից ազատվելիս։
Կամ կարող եք մինչև դեկրետ գնալը վերցնել 12 օր արձակուրդ:
Արձակուրդի չօգտագործված օրերը միշտ փոխհատուցվելու են:
Ցանկացած պարագայում արձակուրդի իրավունք վաստակելու պահից այն ենթակա է փոխհատուցման, այս պարագայում կամ վերջնահաշվարկի ժամանակ, կամ կարող եք չօգտագործված օրերի քանակով գնալ արձակուրդ, եթե խոսքը վերաբերում է ամենամյա վճարովի արձակուրդին:
Աշխատանքային օրենսգրքի հոդված 164. Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը
Մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ տրամադրվում է՝
1) կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո:
Չնայած ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ներկայացնելուց հետո էլ Դուք Ձեր ցանկությամբ կարող եք շարունակել աշխատել մի որոշ ժամանակ էլ ևս։
Որևէ արձակուրդ Դուք չեք կորցնի, եթե նույնիսկ աշխատանքից ազատվեք, այն Ձեզ կվերադարձվի վերջնահաշվարկի տեսքով, վերադարձեք դեկրետից և օգտվեք Ձեր հասանելիք արձակուրդից:
Ձեր արձակուրդի օրերը չեն կորում, վերցրեք դեկրետից հետո, որից հետո նոր գնացեք երեխայի խնամքի արձակուրդ, մեկ է դա Ձեր ստաժն է:
Եթե Դուք ունեք չօգտագործված արձակուրդի օրեր, ոչ մի դեպքում չեք կորցնի, այդ օրերը կարող եք օգտագործել թե՛ հղիության և ծննդաբերության արձակուրդից առաջ, թե՛ դրանից հետո: Անգամ եթե չստացվի էլ օգտագործեք, աշխատանքային պայմանագիրը լուծելիս պարտավոր են Ձեզ դրամական հատուցում վճարել: